Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-570-13.03.2009-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1.

1. «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի նոյեմբերի 17-ի ՀO-163 oրենքը շարադրել նոր խմբագրությամբ՝

«ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈԻՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հասկացությունը, խնդիրները, գործունեության իրավական հիմքերն ու սկզբունքները, ոստիկանության զորքերի զինծառայողների պարտականությունները եւ իրավունքները, ոստիկանության զորքերի զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների իրավական եւ սոցիալական ապահովության պետական երաշխիքները, ինչպես նաեւ  ոստիկանության զորքերի ֆինանսավորման եւ նյութատեխնիկական ապահովման կարգը:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերը

Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերը (այսուհետ՝ ոստիկանության զորքեր) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) ենթակայության տակ գտնվող հիմնարկ է, որը կոչված է օրենքին համապատասխան պաշտպանելու մարդու իրավունքները եւ ազատությունները հանցավոր եւ այլ հակաիրավական ոտնձգություններից, ապահովելու հասարակության եւ պետության անվտանգությունը։

Հոդված 3. Ոստիկանության զորքերի խնդիրները

1. Ոստիկանության զորքերի խնդիրներն են՝

1/ հասարակական կարգի պահպանությանը եւ հասարակական անվտանգության ապահովմանը մասնակցելը,

2/ հատուկ եւ կարեւորագույն օբյեկտներ ու հատուկ բեռներ պահպանելը,

3/ ռազմական եւ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը մասնակցելը,

4/ Հայաստանի  Հանրապետության  պաշտպանությանը մասնակցելը։

Հոդված 4. Ոստիկանության զորքերի գործունեության սկզբունքները

1.  Ոստիկանության զորքերի գործունեությունն իրականացվում է օրինականության, մարդու եւ քաղաքացու իրավունքները եւ ազատությունները հարգելու, միանձնյա ղեկավարման, կենտրոնացված կառավարման սկզբունքների հիման վրա։

2. Ոստիկանության զորքերն իր իրավունքներն իրականացնելիu պարտավոր է առաջնորդվել մարդու եւ քաղաքացու` Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ ամրագրված իրավունքների եւ ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավաuարության, լիազորությունների իրականացման համաչափության եւ կամայականության արգելքի uկզբունքներով, ինչպեu նաեւ հետապնդել oրենքով կանխորոշված այլ նպատակներ:

3. Ոստիկանության զորքերի հարկադրական բնույթի լիազորությունների իրականացումը պետք է ուղղված լինի Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ եւ oրենքներով հետապնդվող նպատակներին, իuկ դրանց հաuնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր:

Հոդված 5. Ոստիկանության զորքերի թվաքանակը

Ոստիկանության զորքերի թվաքանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Հոդված 6. Ոստիկանության զորքերի կառուցվածքը

Ոստիկանության զորքերի կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:

Հոդված 7. Ոստիկանության զորքերի գործունեության իրավական հիմքերը

Ոստիկանության զորքերի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով:

Հոդված 8. Պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց պարտականությունները ոստիկանության զորքերին աջակցելիս

1. Պետական   մարմինները եւ պաշտոնատար անձինք իրենց լիազորությունների շրջանակներում աջակցում են ոստիկանության զորքերին՝ իրենց խնդիրներն իրականացնելիս:

2. Պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմինն իրականացնում է քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչը եւ զորահավաքը՝ ոստիկանության զորքերում ծառայելու համար, եւ  օժանդակում է ոստիկանության զորքերի սպայական կազմի պատրաստմանը եւ վերապատրաստմանը։

3. Ոստիկանության զորքերի աջակցմանն ուղղված պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի եւ ոստիկանության զորքերի հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի ղեկավարի համատեղ հրամանով:

4. Տրանսպորտի բնագավառի  Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի պաշտոնատար անձինք, զինվորական տրանսպորտի, զինվորական եւ հատուկ փոխադրամիջոցների գծով Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչները ոստիկանության զորքերի զինծառայողների ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ աջակցում են նրանց տեղափոխմանը, իսկ  արտակարգ իրավիճակների պայմաններում՝ արտահերթ։

ԳԼՈՒԽ 2

ԾԱՌԱՅՈԻԹՅՈԻՆԸ ՈՍՏԻԿԱՆՈԻԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ

Հոդված 9. Ոստիկանության զորքերի անձնակազմը

Ոստիկանության զորքերի անձնակազմը բաղկացած է զինծառայողներից,  քաղաքացիական ծառայողներից եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանցից։

Հոդված 10. Զինվորական ծառայությունը ոստիկանության զորքերում

1. Ոuտիկանության զորքերում զինվորական ծառայությունն իրականացվում է զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող oրենքներին եւ այլ իրավական ակտերին համապատաuխան, իսկ ոստիկանության զորքերի զինծառայողների որակավորումը /ատեստավորումը/ իրականացվում  է «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Ոuտիկանության զորքերում uպայական կազմի պաշտոններում ծառայողներին  ծառայության ընդունում եւ կոչում է շնորհում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը կամ նրա կողմից տրված լիազորությունների uահմաններում` Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության զորքերի հրամանատարը: Ենթաuպայական եւ շարքային կազմի պաշտոններում ծառայողներին ծառայության ընդուն ում եւ կոչում է շնորհում Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության զորքերի հրամանատարը: Uպայական, ենթաuպայական եւ շարքային կազմի պաշտոններն ու կոչումները uահմանվում են զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող oրենuդրությամբ:

3. Ոստիկանության զորքերի զինծառայողներն օգտվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված իրավունքներից եւ ազատություններից՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված սահմանափակումներով։

Հոդված 11. Ոստիկանության զորքերի քաղաքացիական անձնակազմի աշխատանքային հարաբերությունները

Ոստիկանության զորքերի քաղաքացիական անձնակազմի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային եւ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։

Հոդված 12. Ոստիկանության զորքերի կադրերի պատրաստումը

Ոստիկանության զորքերի կադրերի պատրաստումը եւ վերապատրաստումն անցկացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ այլ ռազմաուսումնական հաստատություններում։

ԳԼՈՒԽ 3

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ,  ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 13. Ոստիկանության զորքերի ղեկավարումը

Ոստիկանության զորքերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը, իսկ անմիջական ղեկավարումը՝ ոստիկանության զորքերի հրամանատարը:

Հոդված  14. Ոստիկանության զորքերի զինծառայողների պարտականությունները

1. Ոստիկանության զորքերի զինծառայողները ոստիկանության զորքերի խնդիրներն իրականացնելիս պարտավոր են՝

1/ մասնակցել մարզական, մշակութային եւ օրենքով չարգելված այլ զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանությանը եւ հասարակական անվտանգության ապահովմանը,

2/ մաuնակցել արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման աշխատանքներին ու քաղաքացիական պաշտպանության, տարհանման, որոնողափրկարարական, փրկարարական, վթարավերականգնողական միջոցառումներին,

3/ իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատած ցանկում ներառված հատուկ, կարեւոր նշանակության oբյեկտների, հատուկ բեռների, Հայաuտանի

Հանրապետության ոuտիկանության եւ ոuտիկանության զորքերի նյութատեխնիկական բազաների եւ պահեuտների, հաղորդակցության կառույցների պահպանությունը,

4/ մասնակցել ռազմական կամ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը,

5/ մասնակցել զանգվածային անկարգությունների կանխմանը եւ խափանմանը:

2. Ոստիկանության զորքերի զինծառայողներն իրենց պարտականությունները կատարելիս համագործակցում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության եւ պաշտպանության նախարարության զորամասերի ու ստորաբաժանումների հետ:

3.  Օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող խաղաղ, առանց զենքի ժողովները, հանրահավաքները, երթերն ու ցույցերը կանխելու նպատակով ոստիկանության զորքերի միջամտությունն արգելվում է:

Հոդված 15. Ոստիկանության  զորքերի  զինծառայողների իրավունքները

1. Ոստիկանության զորքերի զինծառայողները ոստիկանության զորքերի խնդիրներն իրականացնելիս իրավունք ունեն՝

1/ քաղաքացիներից եւ պաշտոնատար անձանցից պահանջել պահպանել հասարակական կարգը, դադարեցնել հանցագործությունները, վարչական իրավախախտումները եւ այն գործողությունները, որոնք խոչընդոտում են իրենց պարտականությունները կատարելուն,

2/ ստուգել քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը, եթե նրանց՝  իրավախախտումների կատարման մեջ կասկածելու բավարար հիմքեր կան,

3/ Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմիններ բերման ենթարկել անձանց, այն դեպքերում, երբ առկա է հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կաuկած, կամ երբ դա անհրաժեշտ է անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու նպատակով,

4/ պահպանվող տարածք մուտք գործած անձանց հետապնդելիս, զանգվածային անկարգությունների եւ հասարակական կարգի խմբակային խախտումները խափանելիս, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների հետեւանքները վերացնելիս, ավագ օպերատիվ պետի, իսկ բացառիկ դեպքում՝ զորամասի կամ ստորաբաժանման հրամանատարի հրամանով կատարել տեղանքի կամ առանձին շինությունների, օբյեկտների շրջափակում, տրանսպորտային միջոցների զննում:

2. Ոստիկանության զորքերի զինծառայողի անօրինական գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

ԳԼՈՒԽ 4

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ, ՀԱՏՈԻԿ ՄԻՋՈՑՆԵՐ, ՀՐԱԶԵՆ, ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ

Հոդված 16. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն, մարտական տեխնիկա  գործադրելու հիմքերը, պայմանները  եւ սահմանները

1. Ոստիկանության զորքերն իրավունք ունեն գործադրել ֆիզիկական ուժ, պահել եւ օգտագործել հատուկ միջոցներ, հաշվեցուցակային զենք եւ մարտական տեխնիկա միայն սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով։

2. Ոuտիկանության զորքերի զինծառայողները պարտավոր են անցնել հատուկ պատրաuտություն, ինչպեu նաեւ պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի, հատուկ եւ մարտական տեխնիկայի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող uտուգումներ: Միայն համապատաuխան պատրաuտություն անցնելուց հետո ոuտիկանության զորքերի զինծառայողն իրավունք ունի պահելու եւ կրելու,  ինչպես նաեւ գործադրելու /կիրառելու/  հրազեն ու հատուկ միջոցներ, հատուկ եւ մարտական տեխնիկա:

3. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն, հատուկ եւ մարտական տեխնիկա գործադրելիս ոստիկանության զորքերի զինծառայողը պարտավոր է՝

1/ դրանք գործադրելու մասին  նախազգուշացնել իրավախախտողներին՝ բավարար ժամանակ տալով նրանց իր պահանջները կատարելու համար՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կամ մարտական  եւ հատուկ  տեխնիկա գործադրելու հապաղումը վտանգի տակ է    դնում իր,    քաղաքացիների,  զինծառայողների    կամ    Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցների կյանքն ու առողջությունը, կարող է այլ ծանր հետեւանքներ առաջացնել,   կամ   ստեղծված   իրավիճակում   այդպիսի   նախազգուշացումն   անտեղի   է   կամ անհնարին.

2/  ապահովել մարմնական վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժօգնությունը.

3/  սահմանված կարգով զեկուցել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն, հատուկ եւ մարտական տեխնիկա գործադրելու յուրաքանչյուր դեպքի մասին։

4. Ոստիկանության զորքերի հրամանատարը եւ զորամասի հրամանատարները պարտավոր են համապատասխան դատախազին անհապաղ տեղեկացնել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն, հատուկ եւ մարտական  տեխնիկա գործադրելու հետեւանքով վիրավորվածների կամ մահվան բոլոր դեպքերի մասին։

5.  Oրենքով չնախատեuված դեպքերում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն, հատուկ  եւ մարտական տեխնիկա գործադրելը կամ uահմանների անցումով դրանց գործադրելը առաջացնում է պատաuխանատվություն` oրենքով uահմանված կարգով:

Հոդված 17. Ֆիզիկական ուժ գործադրելը

Ոստիկանության զորքերի զինծառայողները իրավախախտումները կանխելու կամ խափանելու, իրավախախտում կատարած անձանց ձերբակալելու, ոստիկանության զորքերի զինծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու, անհնազանդություն ցուցաբերելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաեւ ինքնապաշտպանության նպատակով իրավունք ունեն գործադրել ֆիզիկական ուժ:

Հոդված 18. Հատուկ միջոցներ գործադրելը

1. Ոստիկանության զորքերի զինծառայողներն անձամբ կամ ստորաբաժանման կազմով իրավունք ունեն հատուկ միջոցներ գործադրել հետեւյալ դեպքերում՝

1/ քաղաքացիների, զինծառայողների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների վրա կատարվող հարձակումը խափանելիս,

2/ ոստիկանության զորքերի զինծառայողների նկատմամբ, իրենց պարտականությունները կատարելիս, ցուցաբերվող անհնազանդությունը հաղթահարելիս կամ  դիմադրությունը խափանելիս,

3/ իրավախախտման պահին  բռնված եւ փախուստի փորձ կատարող անձանց ձերբակալելիս,

4/ երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը կամ անձինք պատրաստվում են զինված դիմադրություն ցույց տալ,

5/ ձերբակալված անձանց Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմիններ բերման ենթարկելիս, երբ նրանք իրենց վարքագծով հիմք են տալիս ենթադրելու, որ

կարող են դիմել փախուստի, վնաս հասցնել շրջապատին կամ իրենց, անհնազանդություն ցուցաբերել կամ դիմադրություն ցույց տալ ոստիկանության զորքերի զինծառայողներին,

6/ զինվորական բնակավայրերի, շարժակազմերի եւ շարասյուների, պահպանվող օբյեկտների, կառույցների եւ բեռների վրա կատարվող հարձակումները խափանելիս,

7/ առեւանգված, ապօրինաբար ազատությունից զրկված եւ բռնի կերպով պահվող անձանց, զավթած  կառույցները, շենքերը, շինությունները, տարածքներն ու տրանսպորտային միջոցներն ազատելիս,

8/ տրանսպորտի, կապի հիմնարկների, կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից) աշխատանքները խանգարող, ինչպես նաեւ զանգվածային անկարգությունները եւ խմբակային գործողությունները խափանելիս:

2. Ոստիկանության զորքերի զինծառայողները որպես հատուկ միջոցներ կարող են գործադրել ռետինե մահակներ, արցունքաբեր գազ, ձեռնաշղթաներ, ուշադրաթյունը շեղող լուսաձայնային միջոցներ, արգելքները քանդելու միջոցներ, տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման միջոցներ, էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ, ծառայողական շներ:

3. Հատուկ միջոցների բոլոր տեսակները կարող են գործադրվել նաեւ սույն օրենքի 19 հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում:

4. Արգելվում է հատուկ միջոցներ գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների եւ անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող խմբակային հարձակման դեպքերի:

5. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության վիճակում ոստիկանության զորքերի զինծառայողը հատուկ միջոցների կամ հրազենի բացակայության դեպքում իրավունք ունի օգտագործել ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցները:

Հոդված 19. Հրազենի գործադրումը /կիրառումը/ եւ օգտագործումը

1. Ոստիկանության զորքերի զինծառայողներն իրավունք ունեն անձամբ կամ ստորաբաժանման կազմով հրազեն գործադրել հետեւյալ դեպքերում՝

1) անձանց՝ նրանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր ոտնձգություններից պաշտպանելիս.

2) զինծառայողների,  Հայաստանի Հանրապետության  ոստիկանության    ծառայողների վրա կատարվող հարձակումները հետ մղելիս, երբ վտանգ է սպառնում նրանց կյանքին կամ առողջությանը, ինչպես նաեւ նրանց զենքին տիրելու փորձերը կանխելիս,

3) պատանդներին, ինչպես նաեւ զավթված պահպանվող օբյեկտները, կառույցները, բեռները, հատուկ եւ մարտական   տեխնիկան ազատելիս,

4) կյանքի, առողջության, սեփականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու պահին բռնված եւ փախուստի փորձ կատարող, ինչպես նաեւ զինված դիմադրություն ցույց տվող անձանց ձերբակալելիս,

5) զինվորական բնակավայրերի, շարժակազմերի եւ շարասյուների, պահպանվող օբյեկտների, շինությունների եւ բեռների, քաղաքացիների բնակարանների, պետական մարմինների շենքերի, հիմնարկների, կազմակերպությունների վրա կատարվող խմբակային կամ զինված հարձակումները հետ մղելիս,

6) զինված խմբերի դիմադրությունը ճնշելիս, եթե նրանք հրաժարվում են կատարել հակաօրինական գործողությունները դադարեցնելու եւ իրենց մոտ եղած զենքն ու մարտական տեխնիկան հանձնելու մասին ոստիկանության զորքերի զինծառայողի օրինական  պահանջները:

2.  Ոստիկանության զորքերի զինծառայողներն իրավունք ունեն հրազեն օգտագործել՝

1) տրանսպորտային միջոցները վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդը ռազմական կամ արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում հրաժարվում է կանգնեցնել այն՝ չկատարելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողի կամ ոստիկանության զորքերի զինծառայողի օրինական պահանջը,

2) մարդկանց կյանքին եւ առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս,

3) զենք  գործադրելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապի ազդանշան տալիս կամ օգնության կանչելիս։

3. Հրազեն գործադրելն առանց նախազգուշացման թույլատրվում է զենքով, մարտական տեխնիկայով, տրանսպորտային միջոցներով, թռչող ապարատներով կատարվող հարձակումները հետ մղելիս, զենքով, տրանսպորտի միջոցներով, թռչող ապարատներով փախչելիս:

4. Արգելվում է հրազենի գործադրումը հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների եւ անչափահասների նկատմամբ /բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող խմբակային հարձակման դեպքերի/, ինչպես նաեւ մարդկանց զգալի կուտակումների ժամանակ, երբ հրազենի գործադրումից կարող են տուժել այլ անձինք:

Հոդված 20. Հատուկ  եւ մարտական տեխնիկան գործադրելը

Ոստիկանության զորքերի հաստիքային հատուկ տեխնիկան /ջրանետեր/ եւ մարտական տեխնիկան գործադրվում է հետեւյալ դեպքերում՝

1)  պատանդներին, ինչպես նաեւ զավթված պահպանվող օբյեկտները, կառույցները, բեռները, մարտական  տեխնիկան ազատելիս,

2)  զինված դիմադրութուն ցույց տվող անձանց ձերբակալելիս,

3) զինվորական բնակավայրերի, շարժակազմերի եւ շարասյուների, պահպանվող օբյեկտների, շինությունների եւ բեռների, քաղաքացիների բնակարանների, պետական մարմինների շենքերի, հիմնարկների եւ կազմակերպությունների վրա խմբակային, զինված կամ տրանսպորտային միջոցների օգտագործմամբ հարձակումները հետ մղելիս,

4) զինված խմբերի դիմադրությունը ճնշելիս, եթե նրանք հրաժարվում են կատարել հակաօրինական գործողությունները դադարեցնելու եւ իրենց մոտ եղած զենքն ու մարտական տեխնիկան հանձնելու մասին ոստիկանության զորքերի զինծառայողների օրինական պահանջները։

Հոդված 21.  Ոստիկանության զորքերի զինծառայողների անձնական անվտանգության երաշխիքները

1. Ոստիկանության զորքերի զինծառայողն իրավունք ունի մերկացնել զենքը եւ այն բերել պատրաստ վիճակի, եթե գտնում է, որ ստեղծված իրավիճակում կարող են սույն օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան հրազեն գործադրելու հիմքեր ծագել։

2. Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների անվտանգության ապահովման շահերից ելնելով՝ չի թույլատրվում զորամասերի տեղաբաշխման (վերատեղաբաշխման) վայրերի, զինված հանցավոր խմբերի հետ ընդհարումներին մասնակցած ոստիկանության զորքերի զինծառայողների ծառայության եւ բնակության վայրի մասին տեղեկությունների հրապարակումը զանգվածային լրատվության միջոցներով։

3. Ոստիկանության զորքերի ծառայողական, մարտական գործունեության մասին տեղեկատվություն կարող է տրամադրվել միայն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կամ ոստիկանության զորքերի հրամանատարի թույլտվությամբ։

ԳԼՈՒԽ 5

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԶիՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 22. Ոստիկանության զորքերի զինծառայողների օրինական պահանջների կատարման պարտադիր լինելը

1. Ոստիկանության զորքերի զինծառայողների օրինական պահանջների կատարումը պարտադիր է բոլոր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց համար։

2. Ոստիկանության զորքերի զինծառայողների օրինական պահանջները չկատարելը, ինչպես նաեւ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք խոչընդոտում են ոստիկանության զորքերի զինծառայողների պարտականությունների կատարմանը, առաջացնում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն։

3. Ոչ ոք իրավասու չէ միջամտելու ոստիկանության զորքերի զինծառայողների օրինական գործողություններին:

Հոդված 23. Ոստիկանության զորքերի զինծառայողների սոցիալական ապահովությունը

Ոստիկանության զորքերի զինծառայողների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ իրավական ակտերով։

Հոդված 24. Ոստիկանության զորքերի զինծառայողների պատասխանատվությունը

1. Ոստիկանության զորքերի զինծառայողներն իրենց կողմից կատարված իրավախախտումների համար կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն։

2. Ոստիկանության զորքերի զինծառայողների կողմից անձանց եւ կազմակերպություններին ապօրինի գործողություններով պատճառված վնասը ենթակա է հատուցման օրենքով սահմանված կարգով։

ԳԼՈՒԽ 6

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 25. Ոստիկանության զորքերի ֆինանսավորումը

Ոստիկանության զորքերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության  պետական  բյուջեի միջոցների հաշվին։

Հոդված 26. Ոստիկանության զորքերի գույքը

1. Ոստիկանության զորքերը տիրապետում են պետական սեփականություն համարվող գույքը։

2. Ոստիկանության զորքերը հողի, ընդերքի, օդային տարածության եւ ջրերի օգտագործումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։

Հոդված 27. Ոստիկանության զորքերի նյութատեխնիկական եւ ռազմական ապահովումը

1. Ոստիկանության զորքերի նյաթատեխնիկական եւ ռազմական մատակարարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության  ներկայացմամբ։

2. Ոազմական տեխնիկայի նորոգումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի կազմակերպություններում եւ հիմնարկներում, ինչպես նաեւ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

3. Ոստիկանության զորքերի հրամանատարության, զորամասերի եւ ստորաբաժանումների տեղաբաշխման նպատակով շենքերի եւ շինությունների տրամադրման, ինչպես նաեւ դրանց կոմունալ սպասարկման, նորոգման եւ նոր շենքերի ու շինությունների կառուցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների համապատասխան հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով։

Հոդված 28. Նյութական միջոցների զորային պաշարների կուտակման պլանավորումը, շարանումը, տեղավորումը եւ պահպանումը

Նյութական միջոցների, զորային պաշարների կուտակման պլանավորումը, շարանումը, տեղավորումը եւ պահպանումը խաղաղ ժամանակ իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, իսկ պատերազմի ժամանակ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

Հոդված 29. Անցումային դրույթներ

1. Ոստիկանության զորքերում զինվորական ծառայությունը պայմանագրով կազմակերպվում է 2009 թվականից՝ զուգորդվելով զորակոչային տարիքի քաղաքացիների զորակոչով:

2. 2012 թվականից ոստիկանության զորքերում զինվորական ծառայությունը բացառապես կազմակերպվելու է պայմանագրով:»:

ՀՈԴՎԱԾ 2.

Uույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նպատակ ունի  հստակեցնել ոստիկանության զորքերի խնդիրները: Այսպես, օրենքի ընդունման պարագայում ոստիկանության զորքերի խնդիրների շարքից դուրս են գալիս քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, ազատազրկման ձեւով պատիժ կրող դատապարտյալներին եւ կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցելը: «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ քրեակատարողական ծառայության հիմնական խնդիրներից են քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, ազատազրկման ձեւով պատիժ կրող դատապարտյալներին եւ կալանավորվածներին փոխադրելը: Ինչ վերաբերում է ձերբակալված եւ կալանավորված անձանց ուղեկցելուն, ապա օրենքի նախագծի ընդունմամբ պայմանավորված «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվող փոփոխության ուժով /օրենքի 17-րդ հոդված/ ոստիկանությունը կիրականացնի ինչպես ձերբակալված, այնպես էլ կալանավորված անձանց ուղեկցումները: Փոփոխությունները նպատակ ունեն ձերբակալված եւ կալանավորված անձանց ուղեկցումներն իրականացնել մեկ միասնական՝ ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումների կողմից, որը գործելու է ոստիկանության կառուցվածքում: Արդյունքում կբարելավվի եւ կբարձրանա ուղեկցումների արդյունավետությունը եւ անվտանգությունը, ինչպես նաեւ միասնական կարգավորում կստանան ձերբակալված եւ կալանավորված անձանց ուղեկցումների հետ կապված հարաբերությունները:

«Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման նպատակն է նաեւ ոստիկանության զորքերում պարտադիր զինվորական ծառայությունից աստիճանաբար անցում կատարել պայմանագրային զինվորական ծառայության:

«Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ պայմանավորված «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ ոստիկանության զորքերը կառանձնացվի ոստիկանության վարչական կառուցվածքից որպես հիմնարկ՝ կազմելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի մի մասը, որի թվաքանակը սահմանվելու է ՀՀ կառավարության, իսկ կառուցվածքը՝ ՀՀ ոստիկանության պետի կողմից: