ՀՈԴՎԱԾ 1.
1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀO-401-Ն օրենքում /այսուհետ՝ օրենք/ կատարել հետեւյալ փոփոխությունը.
ուժը կորցրած ճանաչել օրենքի 53-րդ հոդվածը:
ՀՈԴՎԱԾ 2.
Uույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
«Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նպատակ ունի հստակեցնել ոստիկանության զորքերի խնդիրները: Այսպես, օրենքի ընդունման պարագայում ոստիկանության զորքերի խնդիրների շարքից դուրս են գալիս քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, ազատազրկման ձեւով պատիժ կրող դատապարտյալներին եւ կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցելը: «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ քրեակատարողական ծառայության հիմնական խնդիրներից են քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, ազատազրկման ձեւով պատիժ կրող դատապարտյալներին եւ կալանավորվածներին փոխադրելը: Ինչ վերաբերում է ձերբակալված եւ կալանավորված անձանց ուղեկցելուն, ապա օրենքի նախագծի ընդունմամբ պայմանավորված «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվող փոփոխության ուժով /օրենքի 17-րդ հոդված/ ոստիկանությունը կիրականացնի ինչպես ձերբակալված, այնպես էլ կալանավորված անձանց ուղեկցումները: Փոփոխությունները նպատակ ունեն ձերբակալված եւ կալանավորված անձանց ուղեկցումներն իրականացնել մեկ միասնական՝ ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումների կողմից, որը գործելու է ոստիկանության կառուցվածքում: Արդյունքում կբարելավվի եւ կբարձրանա ուղեկցումների արդյունավետությունը եւ անվտանգությունը, ինչպես նաեւ միասնական կարգավորում կստանան ձերբակալված եւ կալանավորված անձանց ուղեկցումների հետ կապված հարաբերությունները:
«Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման նպատակն է նաեւ ոստիկանության զորքերում պարտադիր զինվորական ծառայությունից աստիճանաբար անցում կատարել պայմանագրային զինվորական ծառայության:
«Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ պայմանավորված «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ ոստիկանության զորքերը կառանձնացվի ոստիկանության վարչական կառուցվածքից որպես հիմնարկ՝ կազմելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի մի մասը, որի թվաքանակը սահմանվելու է ՀՀ կառավարության, իսկ կառուցվածքը՝ ՀՀ ոստիկանության պետի կողմից: