Հոդված 1. «Հայրենական Մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 02-ի N ՀՕ-267 օրենքի 4 հոդվածը շարադրել հետեւյալ խմագրությամբ.
«Հոդված 4. Վետերանների սոցիալական պաշտպանվածության իրավունքը
Վետերանների սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
Վետերաններին առողջարանի կամ հանգստյան տան ուղեգիր ձեռք բերելու, բնակարանի վարձակալության դիմաց, կոմունալ վճարումները (գազ, ջերմամատակարարում, ջրամատակարարում, ջրահեռացում, աղբահանություն, հեռախոսի վարձ, էլեկտրաէներգիա) վճարելու, ինչպես նաեւ տրանսպորտից օգտվելու համար տրվում է դրամական օգնություն ամսական 3000 դրամի, իսկ հաշմանդամ վետերաններին՝ 3500 դրամի չափով: Վետերաններն իրավունք ունեն պետական պատվերի շրջանակներում ստանալ անվճար բժշկական օգնություն եւ բժշկական սպասարկում, իսկ հաշմանդամ վետերանները՝ ստանալ անվճարպրոթեզա-օրթոպեդիկ օգնություն եւ վերականգնողական պարագաներ:
Վետերանն ստանում է 4500 դրամ ամենամսյա պատվովճար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Պատվովճարի գումարը հարկման ենթակա չէ եւ չի հաշվառվում վետերանների կամ նրանց ընտանիքների սոցիալական կարիքավորության աստիճանը որոշելիս:
Սույն հոդվածով սահմանված արտոնությունների իրականացման ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի մեկից:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
««Հայրենական Մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման
««Հայրենական Մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում օրենքով առանձին խմբերի քաղաքացիների համար նախատեսված անվճար եւ զեղչ սակագներով ծառայություններից օգտվելու արտոնությունները փոխարինել դրամական օգնության տրամադրելով:
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ-փաստաթղթերի տեսչության բաժնի պետ Ա. Մնացականյանի կողմից: