Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5461-24.02.2009,16.03.2009-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահuկողության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (24 նոյեմբերի 2004 թվականի, ՀO-135-Ն) 10-րդ հոդվածում`

1) 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված անձանց կողմից արժութային հարաբերությունները կարգավորող oրենքների եւ դրանց հիման վրա ընդունած իրավական այլ ակտերի պահանջը (պահանջները) առաջին անգամ խախտելու դեպքում Կենտրոնական բանկը տալիu է նախազգուշացում` խախտումը վերացնելու կամ ապագայում նման խախտում թույլ չտալու հանձնարարականով:

2. Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված անձանց կողմից արժութային oրենքների եւ դրանց հիման վրա ընդունած իրավական այլ ակտերի պահանջի (պահանջների) խախտում թույլ տալու համար պատասխանատվության ենթարկվելուց հետո մեկ տարվա ընթացքում արժութային հարաբերությունները կարգավորող oրենքների եւ դրանց հիման վրա ընդունած իրավական այլ ակտերի պահանջը (պահանջները) կրկին անգամ խախտելու դեպքում Կենտրոնական բանկը մինչեւ մեկ տարի ժամկետով կասեցնում է գործունեության լիցենզիան կամ նշանակում է տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:

3. Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված անձանց կողմից արժութային oրենքների եւ դրանց հիման վրա ընդունած իրավական այլ ակտերի պահանջի (պահանջների) խախտում թույլ տալու համար պատասխանատվության ենթարկվելուց հետո մեկ տարվա ընթացքում արժութային հարաբերությունները կարգավորող oրենքների եւ դրանց հիման վրա ընդունած իրավական այլ ակտերի պահանջը (պահանջները) երրորդ եւ ավելի անգամ խախտելու դեպքում Կենտրոնական բանկը ուժը կորցրած է ճանաչում գործունեության լիցենզիան կամ նշանակում է տուգանք նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով:»:

2) 6-րդ մասի «երկուհարյուրապատիկի» բառը փոխարինել «չորսհազարապատիկի» բառով.

3) ուժը կորցրած ճանաչել 7-րդ մասը

4) 7.1-րդ մասի «, 6-րդ եւ 7-րդ» բառերը փոխարինել «եւ 6-րդ» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

Արժութային հարաբերությունները կարգավորող oրենքների եւ դրանց հիման վրա ընդունած իրավական այլ ակտերի պահանջը (պահանջները) առաջին անգամ խախտելու դեպք է համարվում արժութային հարաբերությունները կարգավորող oրենքների եւ դրանց հիման վրա ընդունած իրավական այլ ակտերի պահանջը (պահանջները) սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջին անգամ խախտելը:

Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կատարված արժութային հարաբերությունները կարգավորող oրենքների եւ դրանց հիման վրա ընդունած իրավական այլ ակտերի պահանջը (պահանջները) խախտումների համար խախտում կատարած անձինք պատասխանատվության են ենթարկվում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող օրենսդրության համաձայն: