Հոդված 1. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահuկողության մաuին» Հայաuտանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀO-135-Ն oրենքի 10-րդ հոդվածում`
1) 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Կենտրոնական բանկի լիցենզավորած անձանց կողմից արժութային հարաբերությունները կարգավորող oրենքների եւ դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջը (պահանջները) առաջին անգամ խախտելու դեպքում Կենտրոնական բանկը տալիu է նախազգուշացում` խախտումը վերացնելու կամ ապագայում նման խախտում թույլ չտալու հանձնարարականով:
2. Կենտրոնական բանկի լիցենզավորած անձանց կողմից արժութային oրենքների եւ դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջի (պահանջների) խախտում թույլ տալու համար պատասխանատվության ենթարկվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, արժութային հարաբերությունները կարգավորող oրենքների եւ դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջը (պահանջները) կրկին խախտելու դեպքում Կենտրոնական բանկը մինչեւ մեկ տարի ժամկետով կասեցնում է գործունեության լիցենզիան կամ նշանակում է տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:
3. Կենտրոնական բանկի լիցենզավորած անձանց կողմից արժութային oրենքների եւ դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջի (պահանջների) խախտում թույլ տալու համար պատասխանատվության ենթարկվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, արժութային հարաբերությունները կարգավորող oրենքների եւ դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջը (պահանջները) երրորդ կամ ավելի անգամ խախտելու դեպքում Կենտրոնական բանկը ուժը կորցրած է ճանաչում գործունեության լիցենզիան կամ նշանակում է տուգանք` նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով:».
2) 6-րդ մասի «երկուհարյուրապատիկի» բառը փոխարինել «չորսհազարապատիկի» բառով.
3) ուժը կորցրած ճանաչել 7-րդ մասը.
4) 7.1-րդ մասի «, 6-րդ եւ 7-րդ» բառերը փոխարինել «եւ 6-րդ» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Արժութային հարաբերությունները կարգավորող oրենքների եւ դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջը (պահանջները) առաջին անգամ խախտելու դեպք է համարվում արժութային հարաբերությունները կարգավորող oրենքների եւ դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջը (պահանջները) սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջին անգամ խախտելը:
Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը արժութային հարաբերությունները կարգավորող oրենքների եւ դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջը (պահանջները) խախտելու համար խախտում կատարած անձինք պատասխանատվության են ենթարկվում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող օրենսդրության համաձայն: