Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5462-16.03.2009-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի (18 ապրիլի 2002 թվականի) 188.1-րդ հոդվածի «երկու հարյուր հազար դրամի» բառերը փոխարինել «հարյուր հազար դրամի կամ ավելի գումարի» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Արժութային կարգավորման եւ արժութային վերահuկողության մաuին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  եւ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահuկողության մաuին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով առաջարկվում է  խստացնել արժութային օրենսդրության պահանջները խախտող անձանց նկատմամբ պատասխանատվության միջոցները, որը պայմանավորված է օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների պատժիչ եւ կանխարգելիչ դերը եւ արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Մասնավորապես խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ արժութային շուկայում առկա պայմաններում ներկայումս հնարավոր է ՀՀ արժութային օրենսդրության խախտման դեպքերի ավելացում: Իսկ ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակի նման պայմաններում արժութային քաղաքականության խախտումները կարող են բավականին լուրջ հիմնախնդիրներ առաջացնել երկրի անվտանգության տեսանկյունից: Արտարժութային գնանշումները եւ վճարումները էապես բարձրացնում են հասարակության խոցելիությունը արտարժույթի փոխարժեքի տատանումներից, թույլ են տալիս, որ փոխարժեքի փոփոխություններն անմիջապես փոխանցվեն ապրանքների գներին եւ ընկած են նաեւ ստվերային տնտեսության գործարքների հիմքում:

Բացի դրանից արժութային օրենսդրության խախտումների համար պատասխանատվության խստացումը բավականին կնպաստի դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների արդյունավետության բարձրացմանը՝ դոլարիզացիայի մակարդակի կրճատման, դրամի պահանջարկի ավելացման եւ տոկոսադրույքի փոխանցման լծակի արդյունավետության բարձրացման միջոցով:

Իսկ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել օրենսգրքի 188.1-րդ հոդվածում, որտեղ տեղ գտած անհստակության պատճառով առանց համապատաuխան լիցենզիայի արտարժույթի առուվաճառքի իրականացման համար ներկայումս հնարավոր է լինում անձանց պատժել միայն, եթե նրանց կողմից կատարվել է արտարժույթի երկու հարյուր հազար դրամի փոխանակում: Հետեւաբար այդ գումարից ավելի արտարժույթի փոխանակում կատարած անձինք պատասխանատվության ենթարկվել չեն կարող, ինչն անտրամաբանական է:

Այդ պատճառով սահմանվել է, որ քրեական պատասխանատվության են ենթակա այն անձինք, ովքեր առանց համապատաuխան լիցենզիայի իրականացրել են արտարժույթի առուվաճառք, որը կատարվել է արտարժույթի հարյուր հազար դրամի կամ ավելի գումարի փոխանակման ձեւով: Իսկ սահմանված երկու հարյուր հազար դրամի շեմն իջեցվել է այն պատճառաբանությամբ, որպեսզի խստացվի պայքարը նաեւ որոշ անձանց կողմից առանց համապատասխան լիցենզիայի իրականացվող արտարժույթի համեմատաբար ավելի փոքր չափերով առուվաճառքի դեմ: