Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-5721-17.03.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` օրենք) 101-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվությունն Ազգային ժողովում քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով: Եթե մինչեւ եզրափակիչ ելույթների ավարտը սույն օրենքի 52-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված կարգով Վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվության վերաբերյալ Ազգային ժողովի ուղերձի կամ հայտարարության նախագիծ չի ներկայացվում, կամ այն ներկայացվում է եւ չի ընդունվում, ապա հաշվետվության քննարկումն ավարտվում է եզրափակիչ ելույթներով` առանց որեւէ փաստաթուղթ ընդունելու:».

2) 4-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 41 -րդ մասով.

«41 . Վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվության վերաբերյալ Ազգային ժողովի ուղերձի կամ հայտարարության նախագիծը քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով` եզրափակիչ ելույթներից անմիջապես հետո: Քննարկման ժամանակ հարակից զեկուցմամբ հանդես գալու իրավունք ունեն Վերահսկիչ պալատի նախագահը, ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եւ Կառավարության ներկայացուցիչները:»:

Հոդված 2. Օրենքի 102-րդ հոդվածում`

1) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկումն իրականացվում է uույն oրենքի 55-րդ հոդվածով uահմանված կարգով: Եթե մինչեւ Կենտրոնական բանկի նախագահի եզրափակիչ ելույթի ավարտը սույն օրենքի    52-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված կարգով Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ Ազգային ժողովի ուղերձի կամ հայտարարության նախագիծ չի ներկայացվում, կամ այն ներկայացվում է եւ չի ընդունվում, ապա ծրագրի քննարկումն ավարտվում է ֆինանuավարկային, բյուջետային եւ տնտեuական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցչի եւ Կենտրոնական բանկի նախագահի եզրափակիչ ելույթներով ` առանց որեւէ փաստաթուղթ ընդունելու:».

2) 5-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ Ազգային ժողովի ուղերձի կամ հայտարարության նախագիծը քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով` Կենտրոնական բանկի նախագահի եզրափակիչ ելույթից անմիջապես հետո: Քննարկման ժամանակ հարակից զեկուցմամբ հանդես գալու իրավունք ունեն Կենտրոնական բանկի նախագահը, ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եւ Կառավարության ներկայացուցիչները:»:

Հոդված 3. Օրենքի 103-րդ հոդվածում`

1) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Կենտրոնական բանկի հաշվետվությունների քննարկումն իրականացվում է uույն oրենքի 55-րդ հոդվածով uահմանված կարգով: Եթե մինչեւ Կենտրոնական բանկի նախագահի եզրափակիչ ելույթի ավարտը սույն օրենքի    52-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված կարգով Կենտրոնական բանկի հաշվետվության վերաբերյալ Ազգային ժողովի ուղերձի կամ հայտարարության նախագիծ չի ներկայացվում, կամ այն ներկայացվում է եւ չի ընդունվում, ապա հաշվետվության քննարկումն ավարտվում է եզրափակիչ ելույթներով` առանց որեւէ փաստաթուղթ ընդունելու:».

2) 5-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Կենտրոնական բանկի հաշվետվությունների վերաբերյալ Ազգային ժողովի ուղերձների կամ հայտարարությունների նախագծերը քննարկվում են սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով` Կենտրոնական բանկի նախագահի եզրափակիչ ելույթից անմիջապես հետո: Քննարկման ժամանակ հարակից զեկուցմամբ հանդես գալու իրավունք ունեն Կենտրոնական բանկի նախագահը, ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եւ Կառավարության ներկայացուցիչները: Ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ուղարկված հաշվետվությանը կցված Կենտրոնական բանկի նախորդ տարվա տարեկան ֆինանuական հաշվետվության վերաբերյալ Ազգային ժողովի ուղերձի կամ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ հարակից զեկուցումով կարող է ելույթ ունենալ նաեւ Վերահսկիչ պալատի նախագահը:»:

Հոդված 4. Օրենքը 103-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1031 -րդ հոդվածով.

Հոդված 1031 . Հայաստանի Հանրապետության դատախազության տարեկան գործունեության մասին հաղորդման ներկայացումը եւ քննարկումը

1. Գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի` մինչեւ մարտի 1-ը Ազգային ժողով եւ Հանրապետության Նախագահին է ներկայացնում հաղորդում Հայաստանի Հանրապետության դատախազության նախորդ տարվա գործունեության մասին:

2. Ազգային ժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության դատախազության տարեկան գործունեության մասին հաղորդումը ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում, այն ուղարկում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ:

3. Հայաստանի Հանրապետության դատախազության տարեկան գործունեության մասին հողորդման քննարկումն Ազգային ժողովի նիստում սկսվում է ներկայացվելուց հետո` Ազգային ժողովի առաջիկա չորսօրյա նիստերում:

4. Ազգային ժողովի նիստում Հայաստանի Հանրապետության դատախազության տարեկան գործունեության մասին հաղորդումը հրապարակելու համար Գլխավոր դատախազին տրվում է մինչեւ 40 րոպե:

5. Մինչեւ 20-ական րոպե տեւողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները:

6. Հայաստանի Հանրապետության դատախազության տարեկան գործունեության մասին հաղորդման քննարկումն իրականացվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով: Եթե մինչեւ Գլխավոր դատախազի եզրափակիչ ելույթի ավարտը սույն օրենքի    52-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված կարգով Հայաստանի Հանրապետության դատախազության տարեկան գործունեության մասին հաղորդման վերաբերյալ Ազգային ժողովի ուղերձի կամ հայտարարության նախագիծ չի ներկայացվում, կամ այն ներկայացվում է եւ չի ընդունվում, ապա հաղորդման քննարկումն ավարտվում է մշտական հանձնաժողովների ներկայացուցիչների եւ Գլխավոր դատախազի եզրափակիչ ելույթներով ` առանց որեւէ փաստաթուղթ ընդունելու:

7. Հայաստանի Հանրապետության դատախազության տարեկան գործունեության մասին հաղորդման վերաբերյալ Ազգային ժողովի ուղերձի կամ հայտարարության նախագիծը քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով` Գլխավոր դատախազի եզրափակիչ ելույթից անմիջապես հետո: Քննարկման ժամանակ հարակից զեկուցմամբ հանդես գալու իրավունք ունեն Գլխավոր դատախազը եւ մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները:

8. Ազգային ժողովում քննարկվելուց հետո Հայաստանի Հանրապետության դատախազության տարեկան գործունեության մասին հաղորդումը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում եւ տեղադրվում Հայաստանի Հանրապետության դատախազության էլեկտրոնային կայքում:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼԱՐՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է`

1) վերացնել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրեքնի 59-րդ հոդվածների հակասությունը, սահմանել է  Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումների ներկայացման կոնկրետ ժամկետ (հոդված 1):

Համաձայն  ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի ՀՀ գլխավոր դատախազին Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը: Դա մասնավորապես ենթադրում է Հայաստանի Հանրապետության գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումների քննարկումն Ազգային ժողովում, որը մեծապես կարող է նպաստել ՀՀ դատախազության գործունեության հրապարակայնության ապահովմանը եւ Ազգային ժողովի` որպես Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի վերահսկողական գործառույթների իրականացմանը:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է, որ  ՀՀ գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով եւ Հանրապետության Նախագահին է ներկայացնում հաղորդում դատախազության նախորդ տարվա գործունեության մասին: Մինչդեռ, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն օրենքով նախատեսված դեպքերում հաշվետվությունները, ծրագրերը եւ հաղորդումներն Ազգային ժողովի նիստում քննարկվում են հատուկ ընթացակարգով՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի  59-րդ հոդվածով սահմանված կարգով: Այդպիսով,  «Դատախազության մասին» ՀՀ օրենքի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի միջեւ ներկայումս  առկա է հակասություն, որը խոչընդոտում է Ազգային ժողովի նիստում Հայաստանի Հանրապետության գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումների քննարկմանը: Բացի այդ, «Դատախազության մասին» ՀՀ օրենքով Հայաստանի Հանրապետության դատախազության տարեկան գործունեության մասին հաղորդուման ներկայացման հստակ ժամկետ նախատեսված չէ:

Նշված հակասությունները վերացնելու նպատակով առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքը լրացնել նոր` 103.1-րդ հոդվածով, դրանում շարադրելով Հայաստանի Հանրապետության դատախազության տարեկան գործունեության մասին հաղորդումն Ազգային ժողովում քննարկելու հատուկ կարգը` համապատասխան փոփոխությունները կատարելով նաեւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքում:

Նշված կարգով նախատեսվում է նաեւ, որ պատգամավորների առնվազն մեկ երրորդը կարող են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով սահմանված կարգով հաղորդման վերաբերյալ ներկայացնել ուղերձի կամ հայտարարության նախագիծ, որը քննարկվում է ՀՀ գլխավոր դատախազի եզրափակիչ ելույթից անմիջապես հետո: Այս կարգի սահմանման դեպքում Ազգային ժողովն կարող է Սահմանադրության 62-րդ հոդվածի երկրորդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 104.1-րդ հոդվածներով իրեն վերապաված լիազորությունների շրջանակում Հայաստանի Հանրապետության դատախազության տարեկան գործունեության մասին հաղորդման հիման վրա գնահատել Հայաստանի Հանրապետության դատախազության նախորդ տարվա գործունեությունը: Թեեւ նման ձեւով տրված Ազգային ժողովի գնահատականը ուղղակի իրավական հետեւանք չունի, սակայն կարող է կարեւոր ազդակ հանդիսանալ համապատասխան մարմինների եւ պաշտոնատար անձանց հետագա գործունեության համար:

Ազգային ժողովի ուղերձի  կամ հայտարարութայն նախագծի ներկայացման նմանատիպ մեխանիզմներ են ավելացվել նաեւ Ազգային ժողովում վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվության, կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի, կենտրոնական բանկի հաշվետվությունների քննարկման կարգերում:

2) հստակեցնել է ՀՀ գլխավորի դատախազի հրաժարականի ներկայացման եւ ընդունման կարգը` այն համապտասխանեցնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքին:

Համաձայն «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի ՀՀ գլխավոր դատախազի լիազորությունները դադարում են մասնավորապես, երբ նա պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրապետության Նախագահին: Մինչդեռ, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածի (պաշտոնում ընտրելու, նշանակելու, պաշտոնատար անձի հրաժարականի եւ լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կամ պաշտոնանկության մասին հարցերի քննարկումը) 6-րդ մասի` Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձն իր հրաժարականի մասին գրավոր դիմումը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որի մասին նիստը վարողը հրապարակում է չորսօրյա նիստերի առաջիկա նիստում: Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 3 օրվա ընթացքում, տվյալ անձը գրավոր դիմումով՝

ա) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նիստը վարողն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին.

բ) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա հրաժարականը համարվում է ընդունված:

Մեր կարծիքով, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում սահմանված կարգն առավելագույնս է համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, քանի որ ըստ այդ կարգի ՀՀ գլխավոր դատախազն իր հրաժարականը ներկայացնում իրեն նշանակող մարմնին` Ազգային ժողովին:

Հատկանշական է, որ համաձայն «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի վերահսկիչ պալատի նախագահը, որը նույնպես նշանակվում է Հանրապետության Նախագահի առաջարկությամբ` Ազգային ժողովի որոշմամբ, իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին: Համաձայն «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի` կամովին պաշտոնից ազատվելու դեպքում կենտրոնական բանկի նախագահը նախապես տեղեկացնում է Հանրապետության Նախագահին եւ Ազգային ժողովին: Համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մարդու  իրավունքների պաշտպանը նույնպես իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողովին:

Օրինագծերի փաթեթի մշակմանը մասնակցել է հասարակական հիմունքներով իմ օգնական Երվանդ Դալլաքյանը: