Հոդված 1. «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՕ-15-Ն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման վերաբերյալ
«Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումով հնարավորություն կստեղծվի ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1906-Ն որոշման հավելվածի 21-րդ կետով սահմանված աճուրդին մասնակցելու համար վճարման ենթակա նախավճարի չափը տվյալ համարանիշերի մեկնարկային գնի 5%-ից բարձրացնել մինչեւ մեկնարկային գնի չափ, ինչի արդյունքում կնվազեն սակարկությունների ընթացքում հաղթած մասնակիցների կողմից համարանիշերը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքերը:
Խնդիրը պայմանավորված է նրանով, որ գործող կառավարության որոշման ներկայիս խմբագրության պայմաններում մասնակիցները հնարավորություն ունեն աճուրդի ընթացքում չարաշահել իրենց իրավունքները՝ անվերջ բարձրացնելով համարանիշերի գինը, այնուհետեւ չնչին գունար կորցնելով՝ հրաժարվել համարանիշերի ձեռքբերումից՝ դրանով իսկ զրկելով այլ մասնակիցների տվյալ համարանիշերը գնելու հնարավորությունից: