Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001թ. դեկտեմբերի 17-ի ՀՕ-265 «Պետական սահմանի մասին» օրենքի ՀՀ օրենքի 221 հոդվածի առաջին մասի «բ» ենթակետից հանել «ձկնորսական պարագաներ» բառերը, իսկ «զ» ենթակետը «ձկնորսությամբ» բառից առաջ լրացնել «արդյունագործական» բառով, իսկ1-ին մասի «զ» ենթակետում «բնափայտի մթերմամբ» բառից հետո լրացնել «բացառությամբ` քաղաքացիներին սեփականության կամ վարձակալությամբ իրավունքով պատկանող այգիներում իրականացվող սանիտարական մաքրումների եւ ծառհատումների)» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Արմավիրի մարզպետի կողմից ՀՀ Ազգային ժողովի տարածկային կառավարման եվ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանծնաժողովի նախագահին հասցեագրված երկու գրություններով ներկայացվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի մի խումբ բնակիչներ չեն կարողանում կատարել ՀՀ սահմանային շերտում իրենց պատկանող պտղատու այգիների սանիտարական մաքրման աշխատանքներ եւ ծառահատումներ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանային շերտ մուտք գործող անձանց վրա տարածվող սահմանափակումների պատճառով: Խնդիրն այն է, որ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 221 հոդվածը, արգելելով սահմանյին շերտ մուտք գործող անձանց բնափայտի մթերմամբ զբաղվելը, չնախատեսելով դրանից որեւէ բացառություն: Բացի այդ, անհիմն է դիատարկվում ոչ առեւտրային նպատակներով իրականացվող ձկնորսության արգելումը:
Սույն օրենքի նախագիծը նպատակ է հետապնդում վերացնել վերոշարադրյալ խնդիրները:
Նշենք նաեւ, որ առաջարկվող նախագծի վերաբերյալ ստացել ենք ՀՀ Պաշտպանության նախարարության եւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության դրական կարծիքները: