Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5372-18.03.2009-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.1 հոդվածով`

«Հոդված 11.1 Ձեռագործ գորգերի իրացումից ստացված եկամուտը

Հարկվող եկամուտը որոշելիս ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվող հարկատուների մոտ համախառն եկամուտը նվազեցվում է ձեռագործ գորգերի իրացումից ստացված եկամտի չափով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: