Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.1-րդ հոդվածով.
«Հոդված 11.1. Ձեռագործ գորգերի իրացումից ստացված եկամուտը
Հարկվող եկամուտը որոշելիս ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվող հարկատուների մոտ համախառն եկամուտը նվազեցվում է ձեռագործ գորգերի իրացումից ստացված եկամտի չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: