Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-577-24.03.2009-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության  1995 թվականի նոյեմբերի 7-ի Ն-062-I օրենքի /այսուհետ` օրենք/ 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ «Հայաստանի Հանրապետության մարզային բաժանման, մարզերի վարչական կենտրոնների, համայնքների, թաղային համայնքների փոփոխումը, նոր համայնքների ստեղծումը կամ նոր բնակավայրերի հիմնումը, բնակավայրերի դասակարգման փոփոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամաբ` սույն օրենքի մեջ համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելու միջոցով: Մարզերի, բնակավայրերի, թաղամասերի, համայնքների եւ թաղային համայնքների անվանումներն ու վերանվանումները կատարվում են սույն օրենքի մեջ համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու միջոցով: Բնակավայրերի վերանվանումները կատարվում են միայն պատմական անվանումները վերականգնելու, օտար, ոչ բարեհունչ եւ /կամ/ կրկնվող անվանումները վերացնելու նպատակով: Բնակավայրերի  վերանվանումներ կատարելիս համապատասխան բնակավայրի բնակչության կարծիքը հաշվի առնելու նպատակով կարող է անցկացվել տեղական հանրաքվե:

Մարզերի եւ համայնքների սահմանների նկարագրությունը եւ սահմանների նկարագրության փոփոխությունները կառավարության ներկայացմամբ սահմանվում են օրենքով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող տասնորորդ օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԾԻ

Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է Սահմանադրության  75եւ82 հոդվածների դրույթները լիարժեք եւ ներդաշնակորեն կիրառելու  անհրաժեշտությամբ: