Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-579-25.03.2009-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. դեկտեմբերի 5-ի ՀՕ-119 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 8-րդ մասի «ը» ենթակետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Պատվո վճարը հատկացվում է գիտական գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացնող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունից դուրս մինչեւ երեք ամիս ժամկետով ծառայողական գործուղման մեկնած  ՀՀ ԳԱԱ իսկական եւ թղթակից անդամներին»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈԻԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության 2000թ. դեկտեմբերի 5-ի «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ մասի "ը" ենթակետն ամրագրելով ՀՀ ԳԱԱ իսկական եւ թղթակից անդամներին ցմահ պատվովճար տրամադրելու դրույթը, միեւնույն ժամանակ չի ճշգրտում տրամադրման պայմանները:

«Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունելուց հետո անցած ժամանակահատվածում տեղի ունեցած տեղաշարժերի հետեւանքով մեր գիտնականների, այդ թվում նաեւ  ՀՀ ԳԱԱ իսկական եւ թղթակից անդամների մի մասը, հաճախ օգտվելով արտասահման երկարատեւ մեկնելու իրենց հնարավորությունից, ստեղծում են խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում ՀՀ ԳԱԱ կանոնադրությամբ նրանց վերապահված պարտականությունների կատարումը:

Հաշվի առնելով, որ հանրապետությունից երկարատեւ բացակայող եւ առանց կանոնադրական պարտավորությունները կատարելու պատվովճարի հատկացում պահանջող ՀՀ ԳԱԱ իսկական եւ թղթակից անդամների թիվը էապես աճել է,  նպատակահարմար է Հայաստանի Հանրապետության 2000թ. դեկտեմբերի 5-ի ՀՕ-119 օրենքի մեջ լրացում կատարելու նախագծի ներկայացումը: