Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-581-31.03.2009-ՖՎ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ԿԱԶՄՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Սահմանել, որ`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության 2010-2012 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր չի կազմում.

բ. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի նախագծի կազմման գործընթացի վրա չի տարածվում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության (1997 թվականի  հունիսի 24-ի, ՀՕ-137) օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ու «բ1» կետերի, 3-րդ մասի «գ» կետի, ինչպես նաեւ 21-րդ հոդվածի 2.1-րդ մասի «ա» կետի, 2.2 - 2.11-րդ մասերի եւ 4-րդ մասի դրույթների գործողությունը` Հայաստանի Հանրապետության 2010-2012 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմման, հաստատման, վերջինիս ցուցանիշների հրապարակման ու կիրառման գործընթացին վերաբերող մասով:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: