Հոդված 1. Սահմանել, որ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության 2010-2012 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր չի կազմում;
2. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի նախագծի կազմման գործընթացի վրա չի տարածվում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» եւ «բ1» կետերի, 3-րդ մասի «գ» կետի, ինչպես նաեւ 21-րդ հոդվածի 2.1-րդ մասի «ա» կետի, 2.2-2.11-րդ մասերի եւ 4-րդ մասի դրույթների գործողությունը` Հայաստանի Հանրապետության 2010-2012 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմման, հաստատման, վերջինիս ցուցանիշների հրապարակման ու կիրառման գործընթացին վերաբերող մասով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: