Armenian ARMSCII Armenian
Կ-558-30.06.2014-ՏՏ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-262 օրենքի  6-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքի «ա» գործոնով եւ 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող, ինչպես նաեւ սույն հոդվածի 7-րդ մասում նշված համայնքների բյուջեներին նախատեսվող դոտացիայի ընդհանուր գումարը չպետք է պակաս լինի հաշվարկվող տարվա համար նախատեսվող դոտացիայի ընդհանուր գումարի 50 տոկոսից, իսկ «բ» գործոնով համայնքների բյուջեներին նախատեսվող դոտացիայի ընդհանուր գումարը` 30 տոկոսից:

Սույն հոդվածի իմաստով հաշվարկվող տարին այն տարին է, որի համար հաշվարկվում են դոտացիաները:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, եւ դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի եւ դրանից հետո՝ պետական բյուջեներից համայնքների բյուջեներին հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկների վրա: