Հոդված 1. «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-8-Ն օրենքի`(այսուհետ՝ Օրենք)
1) 1-ին հոդվածում «2007 թվականի հոկտեմբերի 31-ն» բառերը փոխարինել «2009 թվականի մայիսի 1-ն» բառերով:
2) հոդված 1-ը լրացնել նոր մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Սույն օրենքի գործողությունը չի տարածվում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված կարգով զինվորական հաշվառումից հանված կամ արարքում հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործը կարճված կամ նույն հիմքով քրեական գործի հարուցումը մերժված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի՝
1) 3-րդ, 8-րդ եւ 9-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
2) 4-րդ կետում «տարկետման իրավունք ստանալու հիմք ձեռք բերած» բառերը փոխարինել «տարկետում ստացած» բառերով, իսկ «150-ապատիկի» բառը փոխարինել «50-ապատիկի» բառով:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի երրորդ մասում «ծառայություն կամ հյուպատոսական հիմնարկ» բառերը փոխարինել «ծառայության, հյուպատոսական հիմնարկի կամ լիազորված անձի միջոցով» բառերով:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: