Armenian ARMSCII Armenian
Կ-583-03.04.2009-ՊԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-8-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում`

1) «2007 թվականի հոկտեմբերի 31-ն» բառերը փոխարինել «2009 թվականի մայիսի 1-ն» բառերով.

2)  լրացնել  հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Սույն օրենքի գործողությունը չի տարածվում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված կարգով զինվորական հաշվառումից հանված կամ արարքում հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործը կարճված կամ նույն հիմքով քրեական գործի հարուցումը մերժված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում՝

1) 3-րդ, 8-րդ եւ 9-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

2) 4-րդ կետի «տարկետման իրավունք ստանալու հիմք ձեռք բերած» բառերը փոխարինել «տարկետում ստացած» բառերով, իսկ «150-ապատիկի» բառը` «50-ապատիկի» բառով:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում «ծառայություն կամ հյուպատոսական հիմնարկ» բառերը  փոխարինել «ծառայության, հյուպատոսական հիմնարկի կամ լիազորված անձի միջոցով» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող օրվանից: