Հոդված 1 «Հայրենական Մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2 դեկտեմբերի 1998թվականի, ՀՕ-267) 4-րդ հոդվածի «գ» կետից հանել «1750դրամ» բառերը:
Հոդված 2 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հիմնավորում
«Հայրենական Մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության:
Սույն օրենքի ընդունումը կվերացնի գործող օրենքի 4-րդ հոդվածի «գ» կետի եւ 8-րդ հոդվածում 26.10.05 (ՀՕ-200-Ն օրենք) կատարված փոփոխության արդյունքում առաջացած հակասությունը: