ԳԼՈՒԽ 1
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը սահմանում է ուսանողական աշխատանքային ջոկատների (այսուհետ՝ ՈՒԱՋ) հասկացությունը, կառուցվածքը, ՀՀ-ում դրանց կազմակերպման, գործունեության եւ ֆինանսավորման կարգը, ինչպես նաեւ ՈՒԱՋ-ի անդամների իրավունքներն ու պարտականությունները:
Հոդված 2. ՈՒԱՋ-ի հասկացությունը եւ խնդիրները
1. ՈՒԱՋ-ը մասնագիտական որակների բարելավման եւ դրանք գործնականում օգտագործելու նպատակով ստեղծված ժամանակավոր երիտասարդական աշխատանքային կոլեկտիվ է, որում ընդգրկվում են բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները:
2. Հանդիսանալով ազգային տնտեսությունում երիտասարդության մասնակցության կարեւոր ձեւ՝ ՈՒԱՋ-երի խնդիրներն են.
ա) ապագա մասնագետների մասնագիտական դաստիարակությանը եւ կայացմանը նպաստելը, երիտասարդ մասնագետների մասնագիտական որակների բարձրացումը,
բ) ուսանողների միջեւ առողջ մրցակցության ձեւավորումը, սոցիալական եւ մասնագիտական ակտիվության բարձրացումը,
գ) ստեղծագործական կարողությունների ձեւավորումը եւ դրսեւորումը,
դ) քաղաքացիական եւ աշխատանքային կարգապահության դաստիարակումը,
ե) ուսանողների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը:
Հոդված 3. ՈՒԱՋ-երի կազմակերպման եւ գործունեության սկզբունքները
ՈՒԱՋ-երի կազմակերպման եւ գործունեության հիմքում ընկած են հետեւյալ սկզբունքները.
ա) ՈՒԱՋ-երում ներգրավման կամավորությունը,
բ) ՈՒԱՋ-երի գործունեության ժամանակավոր բնույթը,
գ) ՈՒԱՋ-երի ղեկավար մարմինների ընտրովիության եւ նշանակովիության սկզբունքների համադրումը,
դ) ստորադաս ենթակայությունը:
Հոդված 4. ՈՒԱՋ-երի մասին օրենսդրությունը
ՈՒԱՋ-երի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պայմանագրերով, Քաղաքացիական օրենսգրքով, Աշխատանքային օրենսգրքով, սույն օրենքով եւ դրանց հիման վրա ընդունված այլ ակտերով:
Հոդված 5. ՈՒԱՋ-երի կողմից իրականացվող աշխատանքները
1. ՈՒԱՋ-երը կարող են կատարել ցանկացած տիպի ծառայությունների մատուցման, շինարարական, բարեկարգման, բերքահավաքային, գիտական եւ այլ աշխատանքներ:
2. Արգելվում է ՈՒԱՋ-երի կողմից այնպիսի աշխատանքերի իրականցումը, որոնք վտանգ են ստեղծում կյանքի եւ առողջության համար:
ԳԼՈՒԽ 2
ՈՒԱՋ-երի կազմը եւ կառուցվածքը
Հոդված 6. ՈՒԱՋ-երի անդամները
1. ՈՒԱՋ-երի անդամներ կարող են լինել բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները, մագիստրանտները, ասպիրա՟նտ՟ները, դոկտորանտները եւ երիտասարդ դասախոսները, ովքեր գործատուի հետ կնքված պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար չունեն բծշկական հակացուցումներ:
2. Հատուկ մասնագիտացում պահանջող աշխատանքների իրականացման համար ՈՒԱՋ-երի անդամների համաձայնությամբ ՈՒԱՋ-ի կազմում կարող են ընդգրկվել նաեւ տվյալ բնագավառի փորձառու մասնագետներ:
Հոդված 7. ՈՒԱՋ-երի կազմավորումը
1. Խորհրդակցելով ֆակուլտետի վարչակազմի հետ՝ ՈՒԱՋ-երում անդամագրումն իրականացնում է ՈՒԱՋ-երի բուհական շտաբը՝ անձնական դիմումի հիման վրա:
2. ՈՒԱՋ-երի կազմում չեն կարող ընդգրկվել այն ուսանողները, ովքեր ընթացիկ կիսամյակում կունենան երեք եւ ավելի անբավարար գնահատական:
3. ՈՒԱՋ-երը կազմվում են՝ հաշվի առնելով բուհում ուսանողի մասնագիտական ուղղվածությունը: Ուսանողն իր ցանկությամբ կորող է ներգրավվել նաեւ այլ ուղվածությամբ ՈՒԱՋ-երի աշխատանքներին:
4. Նախապատվությունը տրվում է միեւնույն ֆակուլտետի ուսանողներից կազմված ջողկատներին:
5. ՈՒԱՋ-երի աշխատանքները համակարգող բաժնի որոշմամբ կարող են ստեղծվել տարբեր ֆակուլտետների, ինչպես նաեւ տարբեր բուհերի ուսանողներից կազմված ջոկատներ:
Հոդված 8. ՈՒԱՋ-երի աշխատանքերը համակարգող բաժին
ՈՒԱՋ-երի աշխատանքերը համակարգող բաժին (այսուհետ՝ Բաժին) Մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարության կազմում ստեղծված ստորա՟բա՟ժա՟նում է, որը.
ա) համակարգում է ՈՒԱՋ-երի բուհական շտաբների աշխատանքները,
բ) համաձայնություններ է ձեռք բերում կազմակերպությունների, անհատ ձեռներեցների եւ քաղաքացիների հետ ջոկատների կողմից աշխատանքային գործունեության ծավալելու վերաբերյալ,
գ) տեղաբաշխվում է ջոկատներն ըստ կայացված համաձայնությունների,
դ) արտասահմանյան կազմակերպությունների հետ համաձայնություններ է ձեռք բերելու համար համագործակցում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության հետ,
ե) վերահսկողություն է իրականացնում աշխատանքների պատշաճ կատարման նկատմամբ, լսում կանոնավոր ջոկատի ղեկավարի զեկույցը,
զ) հաստատում է հրամանատարների եւ քարտուղարների վերապատրաստման ծրագրերը, իրականացնում է նրանց ատեստավորումը,
է) խորհրդակցելով ֆակուլտետի վարչակազմի հետ՝ հաստատում է կանոնավոր ջոկատի անդամների կողմից ընտրված հրամանատարին եւ քարտուղարին,
ը) իրականացնում սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
Հոդված 9. ՈՒԱՋ-երի բուհական շտաբները
ՈՒԱՋ-երի բուհական շտաբները բուհերի կազմում ստեղծված ստորաբաժանումներ են, որոնք համագործակցելով ֆակուլտետների վարչակազմի, բուհական արհմիութենական կոմիտեների, ուսանողական խորհուրդների հետ՝
ա) իրականցնում է ուսանողների անդամագրում ՈՒԱՋ-երում,
բ) կազմում եւ բաժնի հաստատմանն է ներկայացնում կանոնավոր ջոկատների հրամանատարների եւ քարտուղարների վերապատրաստման ծրագրերը,
գ) կազմակերպում է օրինակելի ջոկատների հրամանատարների եւ քարտուղարների վերապատրաստումը,
դ) հրավիրում եւ անցկացնում է օրինակելի ջոկատի անդամների առաջին ընդհանուր ժողովը,
ե) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 10. Ուսանողական աշխատանքային օրինակելի ջոկատը
1. ՈՒԱՋ-երի հիմնական կառուցվածքային օղակը ուսանողական աշխատանքային օրինակելի ջոկատն է (այսուհետ՝ կանոնավոր ջոկատ), որն իրականացնում է աշխատանքային գործունեություն կազմակերպության հետ կնքված պայմանագրին համապատասխան:
2. Օրինակելի ջոկատի ղեկավար մարմիններն են օրինակելի ջոկատի անդամների ընդհանուր ժողովը (այսուհետ՝ ընդհանուր ժողով), հրամանա՟տա՟րը, քարտուղարը, իսկ հատուկ մասնագիտացում պահանջող աշխատանքներ իրականացնելիս՝ օրինակելի ջոկատի կազմում ընդգրկված տվյալ բնագավառի փորձառու մասնագետները:
Օրինակելի ջոկատի հրամանա՟տա՟րը, քարտուղարը, փորձառու մասնագետները, որը չի կարողանում հաջողությամբ կատարել իր պարտականությունները եւ չի արդարացնում օրինակելի ջոկատի հույսերը, Բաժնի կողմից կարող է ազատվել իր պարտականությունների իրականացումից՝ հիմք ընդունելով ընդհանուր ժողովի պատճառաբանված որոշումը: Բաժինը, մինչեւ որոշման ընդունումը, կարող է օրինակելի ջոկատի հրամանա՟տա՟րը, քարտուղարը, փորձառու մասնագետները ժամանակավոր ազատել իր պարտականությունների կատարումից:
3. Օրինակելի ջոկատի օպերատիվ կառավարման համար ընդհանուր ժողովի որոշմամբ կարող է ստեղծվել օրինակելի ջոկատի օպերատիվ կառավարման շտաբ, որի ղեկավարումն ի պաշտոնե իրականացնում են կանոնավոր ջոկատի հրմանատարը եւ քարտուղարը:
4. Աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար ընդհանուր ժողովի որոշմամբ դրա կազմում կարող են ստեղծվել դասակներ, որի աշխատանքները ղեկավարում է դասակի անդամների կողմից ընտրված առաջնորդը:
Հոդված 11. Ընդհանուր ժողովը
1. Օրինակելի ջոկատի կենսագործունեության հետ կապված կարեւորագույն հարցերը լուծվում են ընդհանուր ժողովում, որն հրավիրվում է անհրաժեշտության դեպքում, բայց ոչ պակաս, քան ամիսը երկու անգամ:
2. Ընդհանուր ժողովը հրավիրում եւ նախագահում է հրամանատարը: Արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրվել հրամանատարի, օպերատիվ կառավարման շտաբի, Բաժնի կամ կանոնավոր ջոկատի անդամների 1/3-ի պահաջով:
3. Ընդհանուր ժողովի նիստն իրավազոր է, եթե ներկա են օրինակելի ջոկատի անդամների առնվազն 2/3-ը:
4. Ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են օրինակելի ջոկատի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Հոդված 12. Օրինակելի ջոկատի հրամանատարը
1. Օրինակելի ջոկատի հրամանատարը ընտրվում է օրինակելի ջոկատի անդամների կողմից ընդհանուր ժողովի առաջին նիստում: Օրինակելի ջոկատի հրամանատարը հաստատված ծրագրով վերապատրաստում է անցնում, որից հետո հաջող ատեստավորման դեպքում հաստատվում է Բաժնի կողմից:
2. Օրինակելի ջոկատի հրամանատարը.
ա) պատասխանատու է օրինակելի ջոկատի պատրաստականության, աշխատանքային գործունեության եւ ներջոկատային կյանքի կազմակերպման, օրինակելի ջոկատի անդամների կողմից անվտանգության տեխնիկայի կանոնների, սանիտարական նորմերի, աշխատանքային եւ կենցաղին կարգապահության պահպանման համար,
բ) ներկայացնում է օրինակելի ջոկատի շահերը կազմակերպությունների հետ հարաբերություններում,
գ) իրականացնում է օրինակելի ջոկատի ամենօրյա գործունեության օպերատիվ ղեկավարումը,
դ) հրավիրում եւ նախագահում է օրինակելի ջոկատի անդամների ընդհանուր ժողովի նիստերը:
3. Ընդհանուր ժողովը կարող է օրինակելի ջոկատի ղեկավարին օժտել այլ լիազորություններով:
Հոդված 13. Օրինակելի ջոկատի քարտուղարը
1. Օրինակելի ջոկատի քարտուղարը ընտրվում է օրինակելի ջոկատի անդամների կողմից ընդհանուր ժողովի առաջին նիստում: Օրինակելի ջոկատի քարտուղարը հաստատված ծրագրով վերապատրաստում է անցնում, որից հետո հաջող ատեստավորման դեպքում հաստատվում է Բաժնի կողմից:
2. Օրինակելի ջոկատի քարտուղարը.
ա) պատասխանատու է օրինակելի ջոկատի անդամների ազատ ժամանցի, հասարակական գործունենության կազմակերպման, ինչպես նաեւ օրինակելի ջոկատում նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտի ստեղծման համար,
բ) օրինակելի ջոկատի հրամանատարի բացակայության ժամանակ իրականացնում է նրա լիազորությունները:
3. օրինակելի ջոկատի ընդհանուր ժողովը կարող է քարտուղարին օժտել այլ լիազորություններով:
Հոդված 14. Հատուկ բնագավառի փորձառու մասնագետը
1. Հատուկ բնագավառի փորձառու մասնագետը այն անձն է, որն ունի տվյալ բնագավառի առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ կամ գիտական աստիճան տվյալ բնագավառում եւ ընդգրկված է օրինակելի ջոկատի կազմում հատուկ բնագավառի աշխատանքներն անձամբ իրականացնելու կամ ղեկավարելու համար:
2. Հատուկ բնագավառի աշխատանքները ղեկավարելիս մասնագետը.
ա) պարտադիր կատարման ենթակա հրահանգներ է տալիս օրինակելի ջոկատի անդամներին,
բ) պատասխանատու է անվտանգության տեխնիկայի կանոնների եւ սանիտարական նորմերի պահպանման համար:
ԳԼՈՒԽ 3
Օրինակելի ջոկատի անդամների իրավունքները, պարտականությունները եւ պատասխանատվությունը
Հոդված 15. Օրինակելի ջոկատի անդամի իրավունքները
Օրինակելի ջոկատի անդամն իրավունք ունի.
ա) Օրինակելի ջոկատի ընդհանուր ժողովում քննարկել, քննադատել, առաջարկություններ անել, իր կարծիքն ունենալ օրինակելի ջոկատի գործունենության բոլոր հարցերի վերաբերյալ, ներառյալ՝ ջոկատի աշխատանքային, հասարակական, ֆինանսա-տնտեսական գործունեության, ներջոկատային կյանքի հարցերը,
բ) թեկանծություն առաջադրել, ընտրել եւ ընտրվել օրինակելի ջոկատի ղեկավար մարմիններում,
գ) պահանջել Բաժնից եւ գործատու կազմակերպության վարչակազմից նախատեսված աշխատանքի իրականացման համար օրինակելի ջոկատի անդամների որակյալ եւ բազմակողմանի նախապատրաստում, բարձր արտադրողական ու անվտանգ աշխատանքի, կենցաղի ու հանգստի համար անհրաժեշտ պայմանների ստեղծում,
դ) առաջարկներ ներկայացնել Բաժնին ՈՒԱՋ-երի գործունեության բարելավման համար:
Հոդված 16. Օրինակելի ջոկատի անդամի պարտականությունները
Օրինակելի ջոկատի անդամը պարտավոր է.
ա) պահպանել աշխատանքային կարգապահությունը, անվտանգության, հակահրդեհային տեխնիկայի կանոնները, սանիտարական նորմերը, ներջոկատային կյանքի պահանջները,
բ) ծանոթանալ սույն օրենքին, ինչպես նաեւ ՈՒԱՋ-երի կյանքի եւ գործունեության հարցերը կարգավորող այլ նորմատիվ ակտերին եւ ղեկավարվել դրանց պահանջներով օրինակելի ջոկատի գործունեության ընթացում,
գ) կատարել ընդհանուր ժողովի, Բաժնի որոշումները,
դ) ճիշտ եւ անթերի իրականացնել օրինակելի ջոկատի հրամանատարի, քարտուղարի, մասնագետի, կազմակերպության ղեկավար մարմինների՝ իրենց լիազորությունների շրջանակում տրված օրինական կարգադրությունները,
ե) արդյունավետ եւ ստեղծագործաբար աշխատել, ապահովել աշխատանքի պատշաճ որակ,
զ) ակտիվ մասնակցություն ունենալ օրինակելի ջոկատի հասարակական կյանքին, վարել կյանքի առողջ ձեւ եւ ունենալ կոկիկ արտաքին,
է) կրել օրինակելի ջոկատի համազգեստը եւ (կամ) տարբերանշանը:
Հոդված 17. Օրինակելի ջոկատի անդամի պատասխանատվությունը
1. Օրինակելի ջոկատի անդամները կոլեկտիվ պատասխանատվություն են կրում օրինակելի ջոկատի կազմակերպվածության եւ գործունեության որակի համար: Օրինակելի ջոկատը աշխատան՟քային եւ հասարակական գործունեությանը պատշաճ պատրաստված չլինելու, ներ՟ջոկատայի եւ աշխատանքային կարգապահության համատարած խախտումների դեպքում Բաժինը, խորհրդակցելով համապատասխան օրինակելի ջոկատը կազմավորող բուհական շտաբի հետ կարող է վերակազմավորել կամ ցրել օրինակելի ջոկատը:
2. Ներջոկատային եւ աշխատանքային կարգապահության, անվտանգության տեխնիկայի օրինակելի կամ սանիտարական նորմերի, ինչպես նաեւ ՈԱՋ-երի մասին օրենսդրության կոպիտ կամ պարբերական խախտման համար օրինակելի ջոկատի անդամը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության, ընդհուպ՝ հեռացման օրինակելի ջոկատի կազմից:
Օրինակելի ջոկատից հեռացումը կատարվում է ընդհանուր ժողովի որոշման հիման վրա, որի մասին երեք օրվա ընթացում հրամանատարը գրավոր տեղեկացնում է բաժին:
3. Օրինակելի ջոկատին տրամադրված գույքի, արտադրական եւ կենցաղային սարքավորումների փչացման, կորստի դեպքում պատասխանատվությունը վրա է հասնում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 4
ՈՒԱՋ-երի աշխատանքային գործունեության, հանգստի եւ կենցաղի կազմակերպումը
Հոդված 18. ՈՒԱՋ-երի անդամների աշխատանքային գործունեությունը
1. ՈՒԱՋ-երն իրենց աշխատանքային գործունենությունն իրականացնում է օրինակելի ջոկատի հրամանատարի եւ ընդունող կազմակերպության միջեւ կնքված պայմանագրի հիման վրա: Պայմանագրի ձեւը, ժամկետները, բովանդակությունը ենթակա են համաձայնեցման բաժնի հետ:
2. Օրինակելի ջոկատի անդամներին աշխատանքի ընդունման կարգը, աշխատանքային գործունեության կազմակերպումը, աշխատանքի տեւողությունը եւ աշխատանքի այլ պայմանները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսդրությանը համապատասխան:
Տասնութ տարին չլրացած ՈՒԱՋ-երի անդամներին աշխատանքի ընդունելիս կիրառվում են «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում առկա սահմանափակումները:
Օրինակելի ջոկատն ապահովում է աշխատանքի առանձնացված ճակատով (առանձին օբյեկտներ կամ որոշակի կարգի աշխատանքներ):
3. Օրինակելի ջոկատի անդամներին աշխատանքի ընդունման հետ կապված ձեւակերպումներն իրականացվում են աշխատանքային գործունենությունն սկսելու պահից հետո երեք օրվա ընթացքում:
Հոդված 19. ՈՒԱՋ-երի անդամների աշխատանքի վարձատրությունը
1. ՈՒԱՋ-ի անդամների վրա տարածվում է ընդունող կազմակերպությունում աշխատանքի վարձատրության պայմանները, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
2. ՈՒԱՋ-ի անդմաների համար պահպանվում է նաեւ իրենց բուհից ստացվող կրթաթոշակը:
Հոդված 20. ՈՒԱՋ-երի անդամների աշխատանքային ստաժը
Աշխատանքներն ավարտելուց հետո ՈՒԱՋ-երի այն անդամների համար, ովքեր աշխատել են ավելի քան 25 աշխատանքային օր, ընդունող կազմակերպության կադրերի բաժնի կողմից ձեւակերպվում են աշխատանքային գրքույկներ: Օրինակելի ջոկատի հրամանատարը վերահսկում է փաստաթղթերի պատշաճ ձեւակերպումը:
Հոդված 21. Օրինակելի ջոկատի անդամների ազատ ժամանցի կազմակերպումը
1. Աշխատանքից ազատ ժամերին օրինակելի ջոկատի անդամներն կազմակեպում են մշակութային միջոցառումներ, սպորտային եւ ինտելեկտուալ խաղեր, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պահպանության ու հասարակական բնույթի այլ աշխատանքներ:
2. Բաժնի կողնից կարող են կազմակերպվել նաեւ միջջոկատային միջոցա՟ռումներ:
Հոդված 22. Կանոնավոր ջոկատի հրամանատարի հաշվետու զեկույցը
1. Հաշվետու զեկույցի մեջ ըստ ժամանակացույցի մանրամասն տեղեկություններ են ընդգրկվում կատարված աշխատանքների, դրանց որակի մասին, նկարագրվում են օրինակելի ջոկատի առանձին անդամների մասնագիտական որակները եւ աշխատանքի ընթացում ցուցաբերած վարքագիծը: Հաշվետու զեկույցին պետք է կցվի ընդունող կազմակերպության վարչակազմի կողմից տրված աշխատանքների կատարման որակի եւ աշխատանքի ընթացում ցուցաբերած կարգապահության մասին բնութագիրը:
2. Աշխատանքների ավարտից հետո օրինակելի ջոկատի հրմանատարը ընդհանուր ժողովի վերջին նիստին ներկայացնում է հաշվետու զեկույցի նախագիծը: Օրինակելի ջոկատի անդամները զեկույցի վերաբերյալ ներկայացնում են իրենց առարկություններն ու առաջարկությունները:
3. Հաշվի առնելով կատարված առարկություններն ու առաջարկությունները՝ ընդհանուր ժողովի վերջին նիստի ավարտին քվեարկությամբ ընդունվում է հաշվետու զեկույցը:
Հաշվետու զեկույցը վերջին նիստի ընթացքում չնդունելու դեպքում հաջորդ օրը հրավիրվում է արտահերթ նիստ:
4. Աշխատանքներն ավարտելուց հետո՝ յոթ օրվա ընթացքում հրամանատարը հաշվետու զեկույցը ներկայացնում է Բաժին:
Հոդված 23. ՈՒԱՋ-երի գործունեության արդյունքների ամենամյա ամփոփումը
ՈՒԱՋ-երի գործունեության ամենամյա արդյունքներն ամփոփվում են հոկտեմբեր ամսին Բաժնի կողմից հրավիրվող ՈՒԱՋ-երի համաժողովում, որին մասնակցում են ներկայացուցիչներ տվյալ տարում ՈՒԱՋ-երի աշխատանքներին մասնակցություն ցուցաբերած բուհերի ղեկավար մարմիններից, ՈՒԱՋ-երի բուհական շտաբներից, ընդունող կազմակերպություններից, ինչպես նաեւ ՈՒԱՋ-երի անդամները: Բաժինը կարող է հրավիրել նաեւ այլ անձանց:
Հոդված 24. Օրինակելի ջոկատների եւ դրա անդամների խրախուսումը
Աշխատանքային եւ հասարակական գործունեության ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած Օրինակելի ջոկատները եւ (կամ) դրանց առանձին անդամները Բաժնի, բուհի, ընդունող կազմակերպությունների կողմից կարող են պարգեւատրվել դիպլոմներով, պատվոգրերով, ինչպես նաեւ արժանանալ խրախուսական նվերների եւ դրամանակն պարգեւների, այդ թվում՝ ստանալ ամենամսյա հավելյալ կրթաթոշակներ, ուսման վարձի զեղչեր:
ԳԼՈՒԽ 5.
Օրենքի ուժի մեջ մտնելը
Հոդված 25. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: