Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-591-10.04.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի (07.07.1998թ., ՀՕ- 236)  հոդված 8-ի  «հոդվածով» բառից հետո ավելացնել «բացառությամբ հոդված 7-ի  ժթ) կետի» բառերը:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «վերաբերյալ» բառից հետո ավելացնել «բացառությամբ հոդված 7-ի ժթ) կետով նախատեսված գործունեության դեպքում» բառերը:

Հոդված 3. Հոդված 593   շարադրել նոր բովանդակությամբ.

«Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ամսվա ընթացքում  իրացված գազի ընդհանուր ծավալի  նկատմամբ մեկ մետր խորանարդ գազի հաշվով  20 դրամ հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարը: Հաշվարկային դրույքաչափով հաստատագրված վճարի հաշվարկման համար ամսվա ընթացքում իրացված գազի ծավալը չի կարող պակաս լինել ամսվա ընթացքում  ստացված գազի ծավալի 87.5 տոկոսից»:

Հոդված 4. Օրենքի 594 եւ 595 հոդվածները հանել:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  օրվանից:
 

Հիմնավորում

«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի անհրաժեշտության  մասին

Գործող օրենքով ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի չափի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում գազալցման (գազալիցքավորման) կայանում տեղակայված գազալցման (գազալիցքավորման) խողովակների քանակը: Դա պարտադրում է տնտեսավարողներին գազալցման (գազալիցքավորման) խողովակների քանակը հասցնել նվազագույնի, ինչը զգալի անհարմարավետություն է ստեղծում սպառողների համար: Օրենքով  նաեւ նախատեսված է ամսվա ընթացքում ստացված եւ  իրացված գազի ծավալի կարուստ` 12.5 տոկոսի չափով:

Սույն փոփոխությունը պայմանավորված է գազալցման (գազալիցքավորման) կայանների շահագործման պարզեցման եւ ծառայությունների մատուցման հարմարավետության անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ թույլ կտա հաստատագրված վճարի ամսական չափի հաշվարկումը պայմանավորել տնտեսավարողի տնտեսական գործունեությամբ: