Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին ՀՀ օրենքի (07.07.1998 թվականի, ՀՕ- 236) հոդված 8-ի «հոդվածով» բառից հետո ավելացնել «բացառությամբ հոդված 7-ի «ժ» կետի» բառերը:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «վերաբերյալ» բառից հետո ավելացնել «բացառությամբ հոդված 7-ի «ժթ» կետով նախատեսված գործունեության դեպքում» բառերը:
Հոդված 3. Հոդված 59.3 շարադրել նոր խմբագրությամբ.
«Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ամսվա ընթացքում իրացված գազի ընդհանուր ծավալի նկատմամբ մեկ մետր խորանարդ գազի հաշվով 20 դրամ հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարը: Հաշվարկային դրույքաչափով հաստատագրված վճարի հաշվարկման համար ամսվա ընթացքում իրացված գազի ծավալը չի կարող պակաս լինել ամսվա ընթացքում ստացված գազի ծավալի 87.5 տոկոսից»:
Հոդված 4. Օրենքի 59.4 եւ 59.5 հոդվածները ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: