Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքի 8-րդ հոդվածը «հոդվածով» բառից հետո լրացնել «, բացառությամբ 7 հոդվածի «ժթ» ենթակետի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը «վերաբերյալ» բառից հետո լրացնել «, բացառությամբ 7 հոդվածի «ժթ» ենթակետով նախատեսված գործունեության դեպքում» բառերով:
Հոդված 3. Օրենքի 59.3-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է` ամսվա ընթացքում իրացված գազի ընդհանուր ծավալի նկատմամբ մեկ մետր խորանարդ գազի հաշվով 20 դրամ հաշվարկային դրույքաչափ կիրառելով: Հաշվարկային դրույքաչափով հաստատագրված վճարի հաշվարկման համար ամսվա ընթացքում իրացված գազի ծավալը չի կարող պակաս լինել ամսվա ընթացքում ստացված գազի ծավալի 87.5 տոկոսից:
Ստացված գազի ծավալը չափող հաշվիչ հանգույցի տվյալները հարկային մարմնի պաշտոնատար անձը կարող է վերցնել գազալցման կայանի աշխատանքային ժամերին եւ հաշվիչի վրա դնել դրոշմակնիք.»:
Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 59.4-րդ եւ 59.5-րդ հոդվածները:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 59.6-րդ հոդվածով.
«Հոդված 59.6. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի նվազագույն ամսական չափը
Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի նվազագույն ամսական չափը յուրաքանչյուր գազալցման կայանի համար չի կարող պակաս լինել`
Երեւան քաղաքում գտնվող գազալցման կայանի համար` 1500000 դրամ,
Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում գտնվող գազալցման կայանների համար` 1125000 դրամ,
այլ վայրերում գտնվող գազալցման կայանների համար` 900000 դրամ:»:
Հոդված 6. Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետը «մեծությունը» բառից առաջ լրացնել «, ինչպես նաեւ 7 հոդվածի «ժթ» ենթակետում նշված գործունեության հաստատագրված վճարի չափի» բառերով, իսկ «մեծությունից» բառից հետո` «(հաստատագրված վճարի չափից)» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման ամսվան հաջորդող ամսվա մեկից: