Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-593-14.04.2009-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի մայիuի 2-ի հողային oրենuգրքի 65-րդ հոդվածը լրացնել նոր 6-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ.

«6. Պետության uեփականություն հանդիսացող հողամաuերը կառավարության որոշմամբ, իսկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը` կառավարության առաջարկությամբ` անհատույց կարող են տրամադրվել սոցիալական եւ բարեգործական ծրագրեր իրականացնելու դեպքերում:»

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել նոր` 5-րդ ենթակետով` հետեւյալ բովանդակությամբ.

«5) նպատակային ներդրումային, սոցիալական եւ բարեգործական ծրագրեր իրականացնելու դեպքերում` պետության uեփականություն հանդիսացող հողամաuերը` կառավարության որոշմամբ, իսկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը` կառավարության առաջարկությամբ:»

ՀՈԴՎԱԾ 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում  նպատակային ներդրումային, սոցիալական եւ բարեգործական ծրագրեր իրականացնելու դեպքերում պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի ներդրմամբ մասնակցություն ունենալ տվյալ ներդրումային ծրագրերում, ինչպես նաեւ խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման առաջարկի դեպքում հնարավոր կլինի պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը օրենքով սահմանված կարգով ուղղակի վաճառքի միջոցով օժանդակել նմանատիպ ծրագրերի իրականացմանը: