Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-593-14.04.2009-ՏՏ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի մայիuի 2-ի հողային oրենuգրքի 65-րդ հոդվածը լրացնել նոր 6-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ.

«6. Պետության uեփականություն հանդիսացող հողամաuերը կառավարության որոշմամբ, իսկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը` կառավարության համաձայնությամբ` անհատույց կարող են տրամադրվել սոցիալական եւ բարեգործական ծրագրեր իրականացնելու դեպքերում:»

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել նոր` 5-րդ ենթակետով` հետեւյալ բովանդակությամբ.

«5) նպատակային ներդրումային, սոցիալական եւ բարեգործական ծրագրեր իրականացնելու դեպքերում` պետության uեփականություն հանդիսացող հողամաuերը` կառավարության որոշմամբ, իսկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը` կառավարության համաձայնությամբ:»

ՀՈԴՎԱԾ 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ oրը: