ՀՈԴՎԱԾ 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանարապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասը «համար» բառից հետո լրացնել «,ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով նախատեսված դեպքերում,» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանարապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված դեպքերում նպատակային ներդրումային, սոցիալական եւ բարեգործական ծրագրեր իրականացնելու դեպքերում համայնքային սեփականություն հանդիսացող հողերի ներդրմամբ մասնակցություն ունենալ տվյալ ներդրումային ծրագրում, ինչպես նաեւ խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման առաջարկի դեպքում հնարավոր կլինի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը օրենքով սահմանված կարգով ուղղակի վաճառքի միջոցով օժանդակել նմանատիպ ծրագրերի իրականացմանը: