Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-5961-16.04.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետու՟թյան 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-272 օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում «Հայաս՟տա՟նի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի,» բառերից հետո լրաց՟նել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկա՟վարի,» բառերը, իսկ «Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալներից մեկի,» բառերից հետո «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի, Հայաստանի Հանրապետության աշխատակազմի ղեկավարի տեղակալներից մեկի,» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման անհրաժեշտության

«Ազգային ժողովում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Ազգային ժողովում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքը ընդունվել է 2002 թվականի դեկտեմբերի 4-ին եւ  2002-ից մինչ օրս այդ օրենքում որեւէ փոփոխություն չի կատարվել, մինչդեռ տարիների ընթացքում օրենքի կիրառման պրակտիկան վեր է հանել մի շարք խնդիրներ, որոնց օրենքի գործող կարգավորումները չէին կարող համարժեք արձագանքել: Հասարական հարաբերությունների զարգացումներին զուգընթաց անհրաժեշտ է նախատեսել դրանց համապատասխան կարգավորումներ: «Ազգային ժողովում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նոր խմբագրությամբ նախագծով /այսուհետ' նախագիծ/ իրենց լուծումն են ստացել մի շարք կարեւորագույն խնդիրներ, մասնավորապես.

1. Օրենքի գործող խմբագրությունը նախատեսում է մեխանիզմ, որի համաձայն ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում այն համալրվում է փակ, եւ հետո միայն բաց մրցույթի միջոցով: Բացի այդ, օրենքը նույնիսկ բաց մրցույթում հաղթող ճանաչված անձանցից առավելություն է տալիս  պետական ծառայության առավել բարձր դասային աստիճան, առավել երկար ստաժ կամ այլ առավելություններ ունեցող անձանց, ինչն, ըստ էության, Ազգային ժողովի աշխատակազմը  փաստացի վերածում է փակ մարմնի, որտեղ թափուր պաշտոնների համալրումը կատարվում է միայն առկա ռեսուրսների հաշվին' գրեթե հնարավորություն չստեղծելով կադրերի ներհոսքի համար: Մինչդեռ հանրային ծառայության մաս կազմող բազմաթիվ պետական մարմիններում մրցույթների կիրառման բազմամյա պրակտիկան արդեն իսկ ապացուցել է, որ այս հարցի լուծման օպտիմալ  տարբերակը կոնկրետ պաշտոնի համար մանրամասն եւ հստակ պահանջներ սահմանելն է, եւ այդ պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր անձի  հավասար հնարավորություն ընձեռելը մասնակցելու համապատասխան մրցույթին: Մրցույթում հաղթող ճանաչված անձանցից յուրաքանչյուրը եւս պետք է հավասար հնարավորություն ունենա նշանակվելու այդ պաշտոնում:  Նախագծով նախատեսվում է միայն բաց մրցույթ անցկացնելու հնարավորություն, իհարկե օրենքով նախատեսված պահանջներին համապատասխանելու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձին թույլ է տալիս նշանակում կատարել արտամրցութային կարգով:

2. Նախագծով իր լուծումն է ստացել, այնպիսի կարեւորագույն խնդիր, ինչպիսին պետական ծառայող չհամարվող մի շարք անձանց կարգավիճակն է: Մասնավորապես սահմանվել է, որ Ազգային ժողովի պատգամավորների վճարովի հիմունքներով աշխատող օգնականները, Աշխատակազմի ղեկավարի խորհրդականները եւ օգնականները, Ազգային ժողովի խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի փորձագետները (մաuնագետները) չեն համարվում պետական ծառայողներ: Սակայն, միեւնույն ժամանակ, ինչպես Ազգային ժողովի աշխատակազմում նրանց հետագա հնարավոր նշանակումներին, այնպես էլ այլ պետական մարմինների համակարգ մտնելուն չխոչընդոտելու համար այս անձանց աշխատանքային ստաժը համարվել է պետական կառավարման ոլորտի ստաժ: Սա նշանակում է, որ այս անձինք իրենց հետագա մասնագիտական գործունեության ընթացքում որեւէ խոչընդոտի չեն հանդիպի հանրային ծառայության այս կամ այն օղակում աշխատելու առումով:

3. Նախագծով հստակեցվել են նաեւ մի շարք այլ հարցեր, ինչպիսիք են պետական ծառայողներին տրվող խրախուսանքի եւ կարգապահական տույժերի տեսակները, պետական ծառայողի իրավական վիճակը Աշխատակազմի կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) ժամանակ, ատեստավորման վերաբերող մի շարք հարցեր եւ այլն: