Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-3531-20.04.2009-ՏՏ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության (24 հունիսի 1997 թվականի, ՀՕ-137) օրենքի 21-րդ հոդվածի`

1. 3-րդ մասի երկրորդ պարբերությունում.

1) «պետական կառավարման տարածքային մարմինների միջոցով» բառերը փոխարինել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն կառավարության սահմանած իրավական հսկողության բարձրագույն մարմնի (այսուհետ` իրավական հսկողութ՟յան բարձրագույն մար՟մնի) միջոցով» բառերով, իսկ «ըստ առանձին համայնքների ֆինանսական համահարթեցման դոտացիաների, ինչպես նաեւ» բառերը փոխարինել «ինչպես նաեւ ըստ առանձին համայնքների» բառերով,

2) «Լիազորված» բառը փոխարինել «Պետական լիազորված» բառերով, իսկ «լիազորված մար՟մին ուղղակիորեն կամ անուղղակի` այլ պետական մարմինների միջոցով» բառերը հանել,

3)  լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ.

«Ըստ առանձին համայնքների ֆինանսական համահարթեցման դոտացիայի հաշվարկները կատարելու համար կա՟ռա՟վա՟րու՟թյան լիազորված պետական մարմինը (այսուհետ` դոտացիայի գու՟մար՟ներն հաշվարկող մարմին) առաջի՟կա տարվա բյուջետային գործընթացը սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ընթացակարգով եւ ժամկետներում տեղական ինք՟նակա՟ռա՟վար՟ման մարմիններին տրա՟մադ՟րում է վերջիններիս հա՟մար պարտադիր բնույթ կրող մե՟թո՟դական ցուցումներ ըստ առան՟ձին համայնքների ֆինան՟սա՟կան համահարթեցման դոտացիաների (այս հոդվածում այսուհետ` դոտացիա) գումարների հաշ՟վարկ՟ման հա՟մար անհրաժեշտ` տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշ՟վառ՟վող ելա՟կե՟տա՟յին տվյալների կազմի, դրանց հաշ՟վարկ՟ման եւ ներկայացման կարգի ու ժամկետների մասին:»:

2. 4-րդ մասի փակագծից հետո` «առաջիկա» բառից առաջ  լրացնել «, իսկ դոտացիայի գումարներն հաշվարկող մարմինը` դոտացիայի գումարի ըստ առանձին համայնքների բաշխումը» բառերը:

3. 4.1-րդ մասի.

1) «ըստ առանձին համայնքների ֆինան՟սա՟կան համահարթեցման դոտացիաների եւ» բառերը հանել, իսկ «փոխհատուցվող գումարների» բառերից հետո լրացնել «ըստ առանձին համայնքների» բառերը.

2)  լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ.

«Տեղական ինքնակառավարման մարմինները պետական բյուջեից հատկացվող դոտացիաների գումարների ըստ առանձին համայնքների հաշվարկման համար անհրա՟ժեշտ` իրենց կող՟մից հաշվառվող ելա՟կե՟տա՟յին տվյալ՟ները դոտացիայի գումարներն հաշվարկող մարմնից ստացված մեթո՟դա՟կան ցու՟ցումներով սահման՟ված ծավալով, կարգով եւ ժամ՟կե՟տում ներկայաց՟նում են դոտացիայի գումար՟ներն հաշվարկող մարմին:»:

4. 4.2-րդ մասի «ֆինանսական համահարթեցման դո՟տա՟ցիա՟յի (այսուհետեւ` դո՟տա՟ցիա)» բառե՟րը փո՟խարինել «դոտացիայի» բառով:

5. 4.2-րդ եւ 4.4-րդ մասերի «լիազորված մարմնում» բառերը փոխարինել «դոտացիայի գու՟մար՟ներն հաշվարկող մարմնում» բա՟ռե՟րով:

6. 4.3-րդ մասի «լիազորված մարմինը» բառերը փոխարինել «դոտացիայի գումարներն հաշվարկող մարմինը» բառերով:

7. 5-րդ մասի «պետական կառավարման տարածքային մարմինների» բառերը փոխարինել «իրավական հսկողության բարձ՟րա՟գույն մար՟մնի» բա՟ռե՟րով:

Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասում «եռամյա» բառը փոխարինել «քառամյա» բառով, իսկ 4-րդ մասում «պետական կառավարման տարածքային մարմինների միջոցով» բառերը հանել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող օրվանից: