Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-599-21.04.2009-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի. ՀՕ-258 օրենքի  10-րդ հոդվածի  բ) ենթակետում «50» թիվը փոխարինել «48» թվով, իսկ  «8 տարի» բառը փոխարինել «12 տարի 6 ամիս» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

Բանակի կազմավորման առաջին տարիներին զինված ուժեր են զորակոչվել հարյուրավոր երկտարեցի սպաներ, որոնք ակտիվորեն մասնակցել են ռազմական գործողություններին: Բանակաշինության շահերից էր բխում զինված ոիժերում այդ կազմի ծառայության շարունակումը, մինչեւ զինված ուժերի համալրումը պրոֆեսիոնալ սպայական կազմով:

Այսօր զինված ուժերը արդեն 17 տարեկան է, իսկ 1997 թ-ից ամեն տարի ռազմական ինստիտուտը տալիս է 300-ից ավելի շրջանավարտներ:

Իսկ այն սպայական եւ ենթասպայական կազմը, որ չմերժելով հրամանատարների առաջարկը շարունակեցին ծառայությունը զինված ուժերում, մեծ ներդրում ունեցան բանակաշինության հաջորդ փուլում եւ արդեն ունեն զինված ուժերում 17 տարվա զինվորական ծառայության ստաժ: Օրենքի նախագծի ընդունումը հավասար պայմաններ կստեղծի  ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների եւ քաղաքացիական բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած եւ հետագայում պայմանագրային հիմունքներով զինված ուժերում ծառայության ընդգրկված զինծառայողների համար: