ՀՈԴՎԱԾ 1. Հայաuտանի Հանրապետության (2 մայիuի 2001 թվականի) հողային oրենuգրքի (այսուհետ` օրենսգիրք) 4-րդ հոդվածի 2-րդ կետը «քաղաքացիություն չունեցող անձինք,» բառերից հետո լրացնել «օտարերկրյա պետությունները» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 46-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը «կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելը» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենսգրքի 63.1 հոդվածով սահմանված դեպքերում» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենuգիրքը 63-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հոդվածով`
ՀՈԴՎԱԾ 63.1. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
1. Օտարերկրյա պետությունները եւ միջազգային կազմակերպությունները դիվանագիտական եւ ներկայացուցչական նպատակների համար, ցանկացած սեփականատիրոջից, հողամաս օրենքով սահմանված կարգով կարող են ձեռք բերել կամ վարձակալել կամ անհատույց (մշտական) օգտագործման կամ կառուցապատման իրավունքով օգտագործել միայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի հիմնավորված միջնորդության հիման վրա ընդնունված Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման կամ միջազգային պայմանագրի համաձայն` պահպանելով փոխադարձության սկզբունքը:
2. Պետության սեփականություն հանդիսացող հողամասերը օտարերկրյա պետություններին եւ միջազգային կազմակերպություններին դիվանագիտական եւ ներկայացուցչական նպատակների համար տրամադրվում են ուղղակի վաճառքի, անհատույղ սեփականության իրավունքով տրամադրման, ինչպես նաեւ վարձակալության կամ անհատույց (մշտական) օգտագործման, կառուցապատման իրավունքով` պահպանելով փոխադարձության սկզբունքը:
ՀՈԴՎԱԾ 4. ՈՒժը կորցրած ճանաչել oրենuգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ եւ 76-րդ հոդվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետերը:
ՀՈԴՎԱԾ 5. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ oրվանից:
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է օտարերկրյա պետություններին դիվանագիտական եւ ներկայացուցչական նպատակների համար հողամասեր եւ շենքեր տրամադրելու հարցը փոխադարձության սկզբունքով լուծելու ինչպես նաեւ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց կողմից օտարերկրյա պետություններին եւ միջազգային կազմակերպություններին դիվանագիտական եւ ներկայացուցչական նպատակների համար հողի տրամադրման հարցերը կարգավորելու անհրաժեշտությամբ:
Ներկայումս օտարերկրյա պետություններին եւ միջազգային կազմակերպություններին դիվանագիտական եւ ներկայացուցչական նպատակների համար հողի տրամադրման հարցերը կարգավորվում են ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ եւ 76-րդ հոդվածներով, որոնցով սահմանվում է միայն հողամասերի օտարումը օտարերկրյա պետություններին միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում` ուղղակի վաճառքի եւ վարձակալության միջոցով:
Մինչդեռ, մի շարք օտարերկրյա պետություններում (օր` Բելգիա, Բրազիլիա, Լեհաստան, ԱՄԷ) Հայաստանի Հանրապետությանը դիվանագիտական եւ ներկայացուցչական նպատակների համար հողամասեր տրամադրվել են պարզեցված կարգով, առանց միջազգային պայմանագիր կնքելու` տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Հիմնվելով փոխադարձության սկզբունքի վրա` այդ պետությունները ակնկալում են Հայաստանի Հանրապետությունում` դիվանագիտական ներկայացուցչությունների նպատակով հողամաս ձեռք բերել նույն պայմաններով, սակայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի շրջանակներում այդ հարցը հնարավոր չէ կարգավորել: ՀՀ հողային օրենսգրքի շրջանակներում հարցի կարգավորումը չի պահպանում փոխադարձության սկզբունքը, իսկ միջազգային պայմանագիր կնքելով հարցի լուծումը երկարաժամկետ գործընթաց է, ինչը անընդունելի է մյուս կողմի համար:
Վերոնշյալ հարցը կարող է կարգավորվել ՀՀ հողային օրենսգրքում համապատասխան փոփոխություն կատարելով, սահմանելով ինչպես միջազգային պայմանագրի հիման վրա, այնպես էլ պարզեցված կարգով դիվանագիտական ներկայացուցչության նպատակով հողամասի տրամադրման հնարավորություն` կախված յուրաքանչյուր կոնկրետ դեպքում մյուս կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունից` ըստ փոխադարձության սկզբունքի:
Օրենքի նախագծով նախատեսվում է օրենսգրքում կատարել փոփոխություններ եւ լրացումներ` սահմանելով ինչպես պետության եւ համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերից օտարերկրյա պետություններին եւ միջազգային կազմակերպություններին դիվանագիտական եւ ներկայացուցչական նպատակների համար հողերի տրամադրում կառավարության որոշմամբ, այնպես էլ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող հողամասերը օտարերկրյա պետություններին եւ միջազգային կազմակերպություններին օտարելու դեպքում այդ պետություններին եւ միջազգային կազմակերպություններին ՀՀ կառավարության կողմից հող ձեռք բերելու թույլտվություն տալու մեխանիզմ:
Օրենքի ընդունման դեպքում կհեշտացվի եւ կպարզեցվի օտարերկրյա պետություններին եւ միջազգային կազմակերպություններին դիվանագիտական եւ ներկայացուցչական նպատակների համար հողերի տրամադրման կարգը, ինչպես նաեւ կգործի փոխադարձության սկզբունքը: