Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-600-22.04.2009-ԱՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաuտանի Հանրապետության (2 մայիuի 2001 թվականի) հողային oրենuգրքի (այսուհետ` օրենսգիրք) 4-րդ հոդվածի 2-րդ կետը «քաղաքացիություն չունեցող անձինք,» բառերից հետո լրացնել «օտարերկրյա պետությունները» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 46-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 63.1 հոդվածով սահմանված դեպքերում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենuգիրքը 63-րդ հոդվածից հետո լրացնել  հետեւյալ բովանդակությամբ  նոր հոդվածով`

ՀՈԴՎԱԾ 63.1. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

1. Օտարերկրյա պետությունները եւ միջազգային կազմակերպությունները դիվանագիտական եւ ներկայացուցչական նպատակների համար, ցանկացած սեփականատիրոջից, հողամաս օրենքով սահմանված կարգով կարող են ձեռք բերել կամ վարձակալել կամ անհատույց (մշտական) օգտագործման կամ կառուցապատման իրավունքով օգտագործել միայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի հիմնավորված միջնորդության հիման վրա ընդնունված Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման կամ միջազգային պայմանագրի համաձայն` պահպանելով փոխադարձության սկզբունքը:

2. Պետության սեփականություն հանդիսացող հողամասերը օտարերկրյա պետություններին եւ միջազգային կազմակերպություններին դիվանագիտական եւ ներկայացուցչական նպատակների համար տրամադրվում են ուղղակի վաճառքի, անհատույղ սեփականության իրավունքով տրամադրման, ինչպես նաեւ վարձակալության կամ անհատույց (մշտական) օգտագործման, կառուցապատման իրավունքով` պահպանելով փոխադարձության սկզբունքը:

ՀՈԴՎԱԾ 4. ՈՒժը կորցրած ճանաչել oրենuգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ եւ 76-րդ հոդվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետերը:

ՀՈԴՎԱԾ 5. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ oրվանից: