Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6001-22.04.2009-ԱՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաuտանի Հանրապետության (5 մայիuի 1998 թվականի) քաղաքացիական oրենuգրքի 202-րդ հոդվածի 8-րդ կետը «միայն սեփականության իրավունքով, բացառությամբ» բառերից  հետո լրացնել «օտարերկրյա պետություններին եւ միջազգային կազմակերպություններին դիվանագիտական եւ ներկայացուցչական նպատակների համար տրամադրելու դեպքերի եւ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդ oրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ  ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակմամբ, որի նպատակն է փոխադարձության սկզբունքով լուծել օտարերկրյա պետություններին դիվանագիտական եւ ներկայացուցչական նպատակների համար հողամասեր եւ շենքեր տրամադրելու հարցը,  ինչպես նաեւ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց կողմից օտարերկրյա պետություններին եւ միջազգային կազմակերպություններին դիվանագիտական եւ ներկայացուցչական նպատակների համար հողի տրամադրման հարցի կարգավորումը: