Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6002-22.04.2009-ԱՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածն ը) կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր կետով.

«թ) օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների դիվանագիտական եւ ներկայացուցչական նպատակների համար օգտագործվող հողերը` փոխադարձության սկզբունքով, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի միջնորդության հիման վրա:»:

ՀՈԴՎԱԾ 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդ oրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է օտարերկրյա պետություններին դիվանագիտական եւ ներկայացուցչական նպատակների համար տրամադրված հողերի համար հակերից ազատելու հարցը  փոխադարձության սկզբունքով լուծելու անհրաժեշտությամբ:

Ներկայումս «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով օտարերկրյա պետություններին եւ միջազգային կազմակերպություններին դիվանագիտական եւ ներկայացուցչական նպատակների համար տրամադրված հողերի հարկի նկատմամբ արտոնություններ սահմանված չէ, եւ այս հարցը կարգավորվում է միջազգային պայմանագրերի շրջանակում:

Մինչդեռ, մի շարք օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետությանը դիվանագիտական եւ ներկայացուցչական նպատակների համար տրամադրված հողերից հարկեր չեն գանձվում, կամ գանձվում է խորհրդանշական գումար: Հիմնվելով փոխադարձության սկզբունքի վրա` այդ պետությունները ակնկալում են Հայաստանի Հանրապետությունում` դիվանագիտական ներկայացուցչությունների նպատակով հողերի օգտագործելու համար օգտվել նույն պայմաններից, սակայն «Հողի Հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում այդ հարցը հնարավոր չէ կարգավորել:

Վերոնշյալ հարցը կարող է կարգավորվել «Հողի Հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան փոփոխություն կատարելով, սահմանելով փոխադարձության սկզբունքով մյուս կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա` հողի հարկի արտոնություն տրամադրելու հնարավորություն:

Օրենքի  ընդունման դեպքում հնարավորություն կտրվի փոխադարձության սկզբունքով որոշ օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ազատել դիվանագիտական եւ ներկայացուցչական նպատակների համար տրամադրված հողի հարկից: