ՀՈԴՎԱԾ 1. «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածն ը) կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր կետով.
«թ) օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների դիվանագիտական եւ ներկայացուցչական նպատակների համար օգտագործվող հողերը` փոխադարձության սկզբունքով, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի միջնորդության հիման վրա:»:
ՀՈԴՎԱԾ 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: