Հոդված 1. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների uոցիալական պաշտպանության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (24 uեպտեմբերի 2002 թվականի, ՀO-411-Ն) 11-րդ հոդվածի 2-րդ կետում «տարածքային կառավարման պետական մարմինը» բառերից հետո լրացել «, իսկ Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետը» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի oրը:
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխություններ եւ լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Ազգային ժողովի կողմից 26.12.2008թ. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի եւ այդ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով 25.02.2009թ. ՀՀ վարչապետի թիվ 138-Ա որոշման ընդունմամբ, ինչպես նաեւ Երեւանի կարգավիճակի փոփոխմամբ :
Մինչ ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելը Երեւանն ուներ մարզի կարգավիճակ: ՀՀ փոփոխված Սահմանադրությունում Երեւանին տրվեց համայնքի կարգավիճակ, որն իր ամրագրումն ստացավ նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում: Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում տարածքային կառավարման պետական մարմնի համար սահմանվել է որոշակի պարտականություն, որը կատարվում է տվյալ մարմնի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից: Օրենքի ընդունման պահին (24.09.2002թ.) Երեւանը ունեցել է մարզի կարգավիճակ, հանդիսացել է տարածքային կառավարման պետական մարմին եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմում նույնպես գործել է եւ մինչ օրս գործում է երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը, որի միջոցով էլ կատարվում է Օրենքով սահմանված պարտականությունը: Նշված գործառույթը հետագայում եւս անխափան իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, անհրաժեշտ է Օրենքում այդ պարտականությունը վերապահել Երեւանի քաղաքապետարանին` Երեւանի ներկայիս կարգավիճակում եւս :