Armenian ARMSCII Armenian
Կ-6011-22.04.2009-ՏՏ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների uոցիալական պաշտպանության մաuին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի uեպտեմբերի 24-ի ՀO-411-Ն oրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը «տարածքային կառավարման պետական մարմինը,» բառերից հետո լրացնել «իսկ Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետը,» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի oրը: