Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6012-22.04.2009-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի NՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 17-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«2.Տեղական ինքնակառավարման մարմինները, սույն հոդվածով նախատեսված գործառույթների կատարման մասով հաշվետու են` մարզերում` մարզպետին, Երեւանում` ՀՀ կառավարության կողմից  լիզորված մարմնին:»:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի բ) կետում «2010 թվականի» բառերը փոխարինել «2012 թվականի» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Երեւան քաղաքին  օրենքով  համայնքի կարգավիճակ տալով եւ նշված օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի բ) կետով սահմանված ժամկետի վերանայման անհրաժեշտությամբ :

Օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 17-րդ հոդվածի 2-րդ մասը ենթարկվել է   փոփոխության, ինչով  կարգավորվել է  տեղական ինքնակառավարման մարմիններին, այդ թվում` Երեւան քաղաքին, վերապահված գործառույթների կատարման մասով հաշվետվություններ ներկայացնելու իրավասությունները:

Օրենքի նախագծի 1-ին հոդվածով սահմանվող` օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի բ) կետում ամրագրված ժամկետի երկարաձգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ սահմանված մասնագիտական պատրաստվածության պահանջի կատարումը պետք է ապահովվի նախ Երեւանում եւ մարզկենտրոններում, ապա  հանրապետության ամբողջ տարածքում գործող հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների աշխատողների համար: