Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6015-22.04.2009-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականոթւյան օտարման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-185-Ն օրենքի` (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակույամբ նոր պարբերությամբ`

«Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի սույն մասի «ե» կետով նախատեսված լիազոր մարմնի գործառույթը`  Երեւան քաղաքի վարչական տարածքում գտնվող օտարվող սեփականության մասով, որպես պատվիրակված լիազորություն պատվիրակել Երեւանի քաղաքապետին:»

Հոդված 2.

Օրենքի` 7-րդ եւ 8-րդ հոդվածների 3-րդ մասերում առաջին նախադասություններից հետո   լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն`

«Եթե ձեռքբերողը Երեւանի համայնքը չէ եւ եթե օտարվող գույքը գտնվում է Երեւան քաղաքի վարչական տարածքում, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի սույն մասով նախատեսված պետության անունից պայմանագիրը կնքելու լիազորությունը`   որպես պատվիրակված լիազորություն վերապահել Երեւանի քաղաքապետին:»

2) 7-րդ եւ 8-րդ հոդվածների 3-րդ մասերը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Եթե ձեռքբերողը Երեւանի համայնքն է եւ եթե օտարվող գույքը գտնվում է Երեւան քաղաքի վարչական տարածքում, ապա համայնքի հետ սույն մասով նախատեսված պայմանագիրը չի կնքվում եւ ձեռքբերող Երեւանի համանքի իրավունքները, պարտականություներն ու պատասխանատվությունը սահմանվում են բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի oրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱUԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ UԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ OՏԱՐՄԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականոթւյան օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակվել է, հաշվի առնելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված որոշ առանձնահատկություններ, եւ պայմանավորված է Երեւանի կարգավիճակի փոփոխմամբ: