Հոդված 1. «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականոթւյան օտարման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-185-Ն օրենքի` (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակույամբ նոր պարբերությամբ`
«Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի սույն մասի «ե» կետով նախատեսված լիազոր մարմնի գործառույթը` Երեւան քաղաքի վարչական տարածքում գտնվող օտարվող սեփականության մասով, որպես պատվիրակված լիազորություն պատվիրակել Երեւանի քաղաքապետին:»
Հոդված 2.
Օրենքի` 7-րդ եւ 8-րդ հոդվածների 3-րդ մասերում առաջին նախադասություններից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն`
«Եթե ձեռքբերողը Երեւանի համայնքը չէ եւ եթե օտարվող գույքը գտնվում է Երեւան քաղաքի վարչական տարածքում, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի սույն մասով նախատեսված պետության անունից պայմանագիրը կնքելու լիազորությունը` որպես պատվիրակված լիազորություն վերապահել Երեւանի քաղաքապետին:»
2) 7-րդ եւ 8-րդ հոդվածների 3-րդ մասերը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Եթե ձեռքբերողը Երեւանի համայնքն է եւ եթե օտարվող գույքը գտնվում է Երեւան քաղաքի վարչական տարածքում, ապա համայնքի հետ սույն մասով նախատեսված պայմանագիրը չի կնքվում եւ ձեռքբերող Երեւանի համանքի իրավունքները, պարտականություներն ու պատասխանատվությունը սահմանվում են բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի oրը: