Հոդված 1. «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-185-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի սույն մասի «ե» կետով նախատեսված լիազոր մարմնի գործառույթը` Երեւան քաղաքի վարչական տարածքում գտնվող օտարվող սեփականության մասով, որպես պատվիրակված լիազորություն պատվիրակելու Երեւանի քաղաքապետին:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ եւ 8-րդ հոդվածների 3-րդ մասերում`
1) առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Եթե ձեռք բերողը Երեւանի համայնքը չէ, եւ եթե օտարվող գույքը գտնվում է Երեւան քաղաքի վարչական տարածքում, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի սույն մասով նախատեսված պետության անունից պայմանագիրը կնքելու լիազորությունը` որպես պատվիրակված լիազորություն, վերապահելու Երեւանի քաղաքապետին:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Եթե ձեռք բերողը Երեւանի համայնքն է, եւ եթե օտարվող գույքը գտնվում է Երեւան քաղաքի վարչական տարածքում, ապա համայնքի հետ սույն մասով նախատեսված պայմանագիրը չի կնքվում, եւ ձեռք բերող Երեւանի համայնքի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանվում են բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի oրը: