Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6016-22.04.2009-ՏՏ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248  օրենքի (այսուհետ` Oրենք) 14-րդ հոդվածի 1-ին մասը  լրացնել նոր պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ `

«Հիմնադրի որոշմամբ լիազորված պետական մարմնի լիազորությունները որպես պատվիրակված լիազորություն, կարող են փոխանցվել համայնքի ղեկավարին կամ այլ մարմնի:»:

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում «հիմնադրամի» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպության» բառերը:

Հոդված 3. Օրենքը լրացնել նոր «25.1-րդ հոդվածով»  հետեւյալ բովանդակությամբ `

«ՀՈԴՎԱԾ 25.1. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՏԱՐՈՒՄԸ

1.Պետական կազմակերպության հիմնադրի որոշմամբ նրա լիազորությունները կարող են օտարվել համայնքին:

2. Համայնքին օտարված պետական կազմակերպությունը վերակազմակերպվում է համայնքային ոչ առեւտրային կազմակերպության:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: