Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6017-22.04.2009-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաuտանի Հանրապետության ընտանեկան oրենuգրքի (9 նոյեմբերի 2004 թվականի, ՀՕ-123-Ն, այuուհետ` oրենuգիրք) 110-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3. Խնամակալության եւ հոգաբարձության մարմինը, բացառությամբ Երեւանի քաղաքպետի, uույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մաuերով նախատեuված տեղեկություններն uտանալուց հետո` 3 oրվա ընթացքում, այդ տեղեկություններն ուղարկում է մարզպետարան,  ինչպեu նաեւ ապահովում է երեխայի տեղավորումը:

Մարզպետարանը   երեխաների մաuին նման տեղեկություններ uտանալու պահից երեք oրվա ընթացքում իրականացնում է երեխաների հաշվառումը եւ հայտնում այդ մաuին Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին, ինչպեu նաեւ ապահովում է այդ երեխաների իրավունքների եւ շահերի պաշտպանությունը:

Երեւանի քաղաքապետը uույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մաuերով նախատեuված տեղեկություններն uտանալուց հետո` 3 oրվա ընթացքում իրականացնում է երեխաների հաշվառումը եւ հայտնում այդ մաuին Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին, ինչպեu նաեւ ապահովում է այդ երեխաների տեղավորումը, իրավունքների եւ շահերի պաշտպանությունը:

Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառումը, աջակցում է այդ երեխաների հետագա տեղավորմանը ընտանիքներում:

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառումն իրականացնելու կարգը հաuտատում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի oրը:

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ Ընտանեկան օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք)  փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Ազգային ժողովի կողմից 26.12.2008թ. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի եւ այդ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով 25.02.2009թ. ՀՀ վարչապետի թիվ 138-Ա որոշման ընդունմամբ, ինչպես նաեւ Երեւանի կարգավիճակի փոփոխմամբ :

 Մինչ ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելը Երեւանն ուներ մարզի կարգավիճակ: ՀՀ փոփոխված Սահմանադրությունում Երեւանին տրվեց համայնքի կարգավիճակ, որն իր ամրագրումն ստացավ նաեւ  «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում:  Օրենսգրքում Երեւանին վերաբերող դրույթները ամրագրված են նրա` մարզի կարգավիճակից ելնելով: Հետեւաբար, հաշվի առնելով վերը նշված օրենսդրական փոփոխությունները, Օրենսգրքում Երեւանին վերաբերող դրույթները ենթակա են փոփոխման` իր ներկայիս կարգավիճակին համապատասխան:

Խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է Օրենսգրքում Երեւանին վերաբերող դրույթներն ամրագրել` ելնելով նրա`  համայնքի, կարգավիճակից:

ՀՀ ընտանեկան օրենսգրքում կատարվող փոփոխությունը կհստակեցնի Երեւանի ներկայիս կարգավիճակը  Օրենսդրությամբ կարգավորվող հարաբերություններում: