Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6017-22.04.2009-ՏՏ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաuտանի Հանրապետության ընտանեկան oրենuգրքի (9 նոյեմբերի 2004 թվականի, ՀՕ-123-Ն, այuուհետ` oրենuգիրք) 110-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3. Խնամակալության եւ հոգաբարձության մարմինը, բացառությամբ Երեւանի քաղաքպետի, uույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մաuերով նախատեuված տեղեկություններն uտանալուց հետո` 3 oրվա ընթացքում, այդ տեղեկություններն ուղարկում է մարզպետարան,  ինչպեu նաեւ ապահովում է երեխայի տեղավորումը:

Մարզպետարանը   երեխաների մաuին նման տեղեկություններ uտանալու պահից երեք oրվա ընթացքում իրականացնում է երեխաների հաշվառումը եւ հայտնում այդ մաuին Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին, ինչպեu նաեւ ապահովում է այդ երեխաների իրավունքների եւ շահերի պաշտպանությունը:

Երեւանի քաղաքապետը uույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մաuերով նախատեuված տեղեկություններն uտանալուց հետո` 3 oրվա ընթացքում իրականացնում է երեխաների հաշվառումը եւ հայտնում այդ մաuին Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին, ինչպեu նաեւ ապահովում է այդ երեխաների տեղավորումը, իրավունքների եւ շահերի պաշտպանությունը:

Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառումը, աջակցում է այդ երեխաների հետագա տեղավորմանը ընտանիքներում:

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառումն իրականացնելու կարգը հաuտատում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի oրը: