Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հունվարի 15-ի ՀՕ-5-Ն օրենքի 108-րդ հոդվածի 5-րդ մասում «քաղաքապետի» բառից հետո լրացնել «առաջին» բառը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) թե՛ 47-րդ հոդվածի 2-րդ մասում, թե՛ 108-րդ հոդվածի 5-րդ մասում խոսքը գնում է Երեւանի քաղաքապետի երդման արարողության կարգը սահմանելու մասին, սակայն մի դեպքում այդ կարգը սահմանվում է Երեւանի ավագանու կանոնակարգով, մյուս դեպքում` ՀՀ կառավարության որոշմամբ: Այնինչ, Օրենքի 108-րդ հոդվածի 5-րդ մասով պետք է սահմանվի Երեւանի քաղաքապետի առաջին երդման արարողության կարգը, ինչպես դա տեղ էր գտել ՀՀ ԱԺ կողմից երրորդ ընթերցմամբ ընդունված տարբերակում:
Օրենքի ընդունումը պայմանավորված է տեղ գտած վրիպակի վերացման հանգամանքով: