Հոդված 1. Հայաստանի Հանրապետության "Վարչական դատավարության օրենսգրքում" (28 նոյեմբերի 2007 թվականի, ՀO-269-Ն) 3-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով, հետեւյալ բովանդակությամբ.
4. Վարչական դատարան կարող է դիմել նաեւ Երեւանի ավագանու խմբակցությունը` Երեւանի ավագանու ակտերը դրանց համեմատ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ ակտերին (բացի Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությունից) համապատաuխանությունը ստուգելու պահանջով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երեւանի ավագանու անդրանիկ նիստի բացման օրը:
«ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունն առաջացել է Հայաստանի Հանրապետության կառավարության 09.04.2009թ. թիվ 15 նիստում` «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ՀՀ օրենքների նախագծերի քննարկման ընթացքում: