Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6019-22.04.2009-ՏՏ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության "Վարչական դատավարության օրենսգրքում" (28 նոյեմբերի 2007 թվականի, ՀO-269-Ն) 3-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով, հետեւյալ բովանդակությամբ.

4. Վարչական դատարան կարող է դիմել նաեւ Երեւանի ավագանու խմբակցությունը` Երեւանի ավագանու ակտերը դրանց համեմատ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ ակտերին (բացի Հայաuտանի Հանրապետության  Uահմանադրությունից) համապատաuխանությունը  ստուգելու  պահանջով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  Երեւանի ավագանու անդրանիկ նիստի բացման օրը: