Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-602-27.04.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17013 -րդ հոդվածով.

«Հոդված. 17013 -րդ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որոշակի ապրանքատեսակների համար սահմանված բացթողնման նվազագույն գնից ցածր գնով ապրանքների իրացումը

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որոշակի ապրանքատեսակների համար սահմանված բացթողնման նվազագույն գնից ցածր գնով ապրանքների  իրացումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) . Օրենքի նախագծի ընդունունը պայմանավորված է «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ներկայացմամբ:

2. Կարգավորման առարկան . Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որոշակի ապրանքատեսակների համար սահմանված բացթողնման նվազագույն գնից ցածր գնով ապրանքների իրացման դեպքում կիրառվող տուգանքներն են:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը . Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է, որ կկանխարգելվեն Հայաստանի Հան՟րապետության օրենսդրությամբ որոշակի ապրանքատեսակների համար սահմանված բացթողնման նվազագույն գնից ցածր գնով ապրանքների  իրացման դեպքերը: