Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-602-27.04.2009-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17013 -րդ հոդվածով.

«Հոդված 17013 -րդ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որոշակի ապրանքատեսակների համար սահմանված բացթողնման նվազագույն գնից ցածր գնով ապրանքների իրացումը

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որոշակի ապրանքատեսակների համար սահմանված բացթողնման նվազագույն գնից ցածր գնով ապրանքների  իրացումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից: