Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6022-27.04.2009-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  (30 սեպտեմբերի 2007 թվականի, ՀՕ-155) 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«գ) Հայաստանի Հանրապետության տարածքում փաստաթղթերով չհիմնավորված ծախսերի եւ դրանց մասով «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն հաշվարկված եւ վճարված եկամտահարկի հանրագումարի այն չափով, որը ամսական կտրվածքով չի գերազանցում 3,0 մլն. դրամը, իսկ միանվագ գործարքի գծով (այդ թվում` եկամտահարկի գումարը)` 300,0 հազ. դրամը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: