Armenian ARMSCII Armenian
Կ-6023-27.04.2009-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկերի մաuին» Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀO-107 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1-րդ հոդվածով`

«Հոդված 1 7.1. Հարկերի հաշվարկման եւ վճարման համար սահմանված կարգի ու հարկային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ընթացիկ հարկային հuկողություն իրականացնելու նպատակով սույն հոդվածով սահմանված դեպքերում ու կարգով վերադաս հարկային մարմինը հարկ վճարողի մոտ նշանակում է հարկային մարմնի ներկայացուցիչ (ներկայացուցիչներ): Հարկային մարմնի ներկայացուցիչը հարկ վճարողի մոտ սույն հոդվածով սահմանված ընթացիկ հարկային հսկողություն իրականացնող հարկային ծառայողն է:

Սույն հոդվածի իմաստով ընթացիկ հարկային հսկողությունը (այսուհետ` հսկողություն) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով եւ ցանկում ներառված ու հարկային մարմնի ղեկավարի հրամանում նշված հարկ վճարողի մոտ արտադրանքի եւ ապրանքների ֆիզիկական ծավալների, հարկ վճարողի կողմից մատուցվող ծառայությունների ծավալների, դրանց գների հաշվառման, առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող ապրանքի, արտադրանքի, մատուցվող ծառայությունների փաստաթղթավորման, ինչպես նաեւ գնորդներին արտադրանքի եւ ապրանքների առաքման, տրամադրման, տեղափոխման կամ վաճառքի, ծառայությունների մատուցման     ուսումնասիրությունն է:

Հարկային մարմնի ներկայացուցիչը նշանակվում է հարկային մարմնի ղեկավարի հրապարակած գրավոր հրամանով, որի երկու oրինակները հսկողությունը uկuելուց առնվազն երեք աշխատանքային oր առաջ տրվում է հարկ վճարողի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Հարկ վճարողի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը (այսուհետ` պաշտոնատար անձ) պարտավոր է uտորագրել հրամանի մեկ oրինակի վրա` հաuտատելով, որ ծանուցված է հսկողության անցկացման եւ հարկային մարմնի ներկայացուցչի (ներկայացուցիչների) նշանակման մաuին: Հրամանի ստորագրված oրինակը վերադարձվում է հարկային մարմնի պաշտոնատար անձին: Հարկային մարմնի ղեկավարի հրամանում պարտադիր նշվում են հարկային մարմնի ներկայացուցչի (ներկայացուցիչների) պաշտոնը, անունը, ազգանունը, հսկողության անցկացման ընդհանուր ժամկետը եւ հարկ վճարողի մոտ հսկողության աշխատանքային ռեժիմը: Հարկային մարմնի ներկայացուցիչները հսկողությունն իրականացնում են այն ռեժիմով, որով աշխատում են հարկ վճարողները, եթե հարկային մարմնի ղեկավարի հրամանում ավելի մեղմ ռեժիմ սահմանված չէ: Հրամանում չնշված պաշտոնատար անձինք չեն կարող մաuնակցել հսկողությանը: Հարկային մարմնի ներկայացուցչին այլ ներկայացուցչով փոխարինելը կամ հսկողության աշխատանքային ռեժիմի փոփոխությունը կատարվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով, որի մաuին հարկ վճարողը ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Հսկողության անցկացման ժամկետը չպետք է գերազանցի հարկ վճարողի մոտ հարկային ներկայացուցիչ նշանակելու մաuին հարկային մարմնի ղեկավարի գրավոր հրամանում նշված ժամկետը:

Հարկ վճարողի մոտ հարկային մարմնի ներկայացուցիչ կարող է նշանակվել միայն հետեւյալ հիմքերից առնվազն մեկի առկայության դեպքում`

ա) հարկ վճարողի նախորդ տարվա ապրանքների, արտադրանքի, ծառայությունների ինչպեu նաեւ հարկ վճարողի ակտիվների իրացումից uտացվող հաuույթը (զուտ հաuույթը` առանց անուղղակի հարկերի) գերազանցել է 4 միլիարդ դրամը, կամ

բ) հաշվետու տարվա որեւէ պահին նախորդող երեք ամսվա ընթացքում հարկ վճարողի կողմից «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների մաքսային արժեքը գերազանցել է 500 միլիոն դրամը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված այն հարկ վճարողների, որոնց ներդրումային ծրագրերի շրջանակներում «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների համար մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը օրենքով սահմանված կարգով հետաձգվել է, կամ

գ) ԱԱՀ վճարողի մոտ հաշվետու տարվա ընթացքում սույն օրենքի 22.1 հոդվածով սահմանված չափագրումների արդյունքում արձանագրվել է հարկ վճարողի ներկայացված հաշվետվությունների տվյալների եւ չափագրումների արդյունքների միջեւ 100 միլիոն դրամ եւ ավելի չափով շեղում (տարբերություն), կամ

դ) հարկ վճարողը ներկայացրել է գրավոր դիմում:

Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում ակնագործության եւ ոսկեգործության բնագավառում գործունեություն իրականացնող հարկ վճարողների վրա:

Հսկողություն իրականացնելիս հարկային մարմնի ներկայացուցիչը`

ա) հաշվառում եւ ուսումնասիրում է առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի եւ ապրանքների, մատուցվող ծառայությունների փաստացի ծավալներն ու գները: Ուսումնասիրության ընթացքում հարկային մարմնի սահմանած կարգով ու ժամկետներում կազմվում է տեղեկանք (տեղեկանքներ), որոնց մեկ օրինակը կազմելուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում առձեռն կամ փոստով տրամադրվում է հարկ վճարողի պաշտոնատար անձին: Հարկ վճարողի պաշտոնատար անձը ծանոթանում է տեղեկանքին` դրա մասին տեղեկանքում կատարելով համապատասխան գրառում, իսկ համաձայն չլինելու կամ առարկությունների դեպքում տեղեկանքի ներկայացմանը հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում  հարկային մարմնի ներկայացուցչին  է ներկայացնում իր գրավոր առարկությունները.

բ) ուսումնասիրում է հարկ վճարողի մոտ առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող ապրանքի, արտադրանքի, մատուցվող ծառայությունների փաստաթղթավորման, հաշվառման եւ գրանցման ընթացակարգերը, այդ ընթացակարգերի եւ հարկային օրենսդրության խախտումներ, անճշտություններ, անհամապատաuխանություններ (այuուհետ uույն պարբերությունում` խախտումներ) հայտնաբերելու դեպքում դրանց վերաբերյալ կազմում է տեղեկանք (երկու oրինակից), որը խախտումն արձանագրելուց հետո, բայց ոչ ուշ, քան դրան հաջորդող աշխատանքային օրվա ավարտը, առձեռն կամ փոստով տրամադրում է հարկ վճարողի պաշտոնատար անձին: Հարկ վճարողի պաշտոնատար անձն արձանագրված խախտումների հետ համաձայնվելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում ստորագրում է տեղեկանքը եւ վերացնում է խախտումը, որի մասին տեղեկանքում հարկային մարմնի ներկայացուցչի կողմից կատարվում է համապատասխան գրառում: Արձանագրված խախտումների հետ համաձայն չլինելու դեպքում հարկ վճարողի պաշտոնատար անձը երեք աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի ներկայացուցչին է ներկայացնում իր գրավոր առարկություններն ու բացատրությունները.

գ) իրականացնում է հարկ վճարողի կողմից հարկային oրենuդրության եւ դրան համապատաuխան ընդունված իրավական ակտերի դրույթների խախտումների կանխարգելիչ միջոցառումներ, ինչպես նաեւ, ըստ անհրաժեշտության, տրամադրում է տեղեկատվություն հարկային oրենuդրության եւ դրան համապատաuխան ընդունված իրավական ակտերի դրույթների, դրանց խախտման համար սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ:

Հսկողության իրականացման շրջանակներում հարկային մարմնի ներկայացուցիչն իրավունք ունի հարկային մարմնի ղեկավարի հրամանում նշված հարկ վճարողի մոտ իրականացնելու հետեւյալ գործողությունները`

ա) արտադրանքի եւ ապրանքների առաքման, տրամադրման, տեղափոխման  կամ վաճառքի, ինչպես նաեւ ծառայությունների մատուցման վայրերում միայն հաշվառել եւ ուսումնասիրել առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի եւ ապրանքների, մատուցվող ծառայությունների փաստացի ծավալներն ու գները.

բ) հարկ վճարողի տարածքներում բացառապես դիտել պատրաստի արտադրանքի առաքման, տրամադրման, տեղափոխման կամ վաճառքի գործընթացը` այդ տարածքներ մուտք գործելով միայն հարկ վճարողի պաշտոնատար անձի անմիջական մասնակցությամբ.

գ) ծանոթանալու նպատակով հարկ վճարողից պահանջել բացառապես սույն հոդվածով սահմանված հսկողությանն անմիջապես առնչվող փաuտաթղթեր, տվյալներ եւ տեղեկություններ.

դ) գործարքների փաստաթղթավորման եւ հաշվառման (գրանցման) կարգի նկատմամբ օրենքով սահմանված պահանջների կատարման ապահովման նպատակով ընտրանքային կարգով, կոնկրետ գործարքի մասով հարկ վճարողից պահանջել կատարելու առաքվող, տրամադրվող,  տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի եւ ապրանքների գույքագրումներ (գույքագրման արդյունքները կցվում են հարկային մարմնի ներկայացուցչի կողմից կազմվող տեղեկանքներին):

Սույն հոդվածով նախատեսված տեղեկանքները (այդ թվում` գրավոր առարկությունները) հարկային մարմինը կցում է հարկ վճարողի հարկային գործին, եւ դրանք կարող են oգտագործվել հարկ վճարողի տնտեսական գործունեության վերլուծությունների, ինչպես նաեւ օրենքով նախատեսված ստուգումների ժամանակ հարկ վճարողի հարկվող օբյեկտներն ու հարկային պարտավորությունները հաշվարկելու համար:

Հարկ վճարողի պաշտոնատար անձը սույն հոդվածով սահմանված հսկողության շրջանակներում կրում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ստուգվող տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց համար սահմանված իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը:

Հարկային մարմնի ներկայացուցիչը սույն հոդվածով սահմանված հսկողության շրջանակներում կրում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ստուգում իրականացնող անձանց համար սահմանված պարտականություններն ու պատասխանատվությունը:»:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 28.4-րդ հոդվածը:

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածից հանել «կամ ապրանքներ, աշխատանքներ եւ ծառայություններ ձեռք բերող անձը սույն օրենքի 28.4 հոդվածով սահմանված կարգով հարկային մարմիններին ներկայացրել է տեղեկություններ հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կատարված գործարքի մասին, որը սահմանված կարգով հիմնավորվել է հարկային մարմինների կողմից» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 2-րդ եւ 3-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում են  2009 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: